Գահաւորակի Զարդեր (Ք. Ա. 15-14-րդ Դարեր, Լճաշէն)
| բարձրութիւն | 7,4 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 8 սանտիմետր |
Գահաւորակի զարդեր (Ք.Ա. 15-14-րդ դարեր, Լճաշէն), գահաւորակի բազմանիստ սնամէջ զարդեր՝ յարդարուած եռանկիւնաձեւ կտրուածքներով (ներսը պահպանուած են փայտի առարկայի մնացորդներ)։ Կը պահուին Երեւանի մէջ գտնուող Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ եւ գրանցուած են 2009-51, 52 համարներու տակ։
Զարդերը կը համարուին Ք. ա. 15-14-րդ դարերու հնութիւն, պրոնզէ են, չափերը՝ 7,4×8×3 սմ։ Յայտնաբերուած են Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լճաշէն գիւղի տարածքին։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զարդերէն իւրաքանչիւրի մէկական նիստի վրայ զետեղուած է առիւծի մանրաքանդակ։ Կենդանին խոշորագլուխ է` փարթամ բաշով, աչքերը կլոր փոսորակներ են։ Իրանը կլոր է` ընդգծուած մկանունքով, գաւակը քիչ բարձր, ոտքերը կքած են եւ առաջ մեկնած։ Պոչը երկար է` ծայրը ոլորուած։ Առիւծի ոտքերուն տակ` դիմահայաց նիստի վրայ, լայն բացած բերանով, դուրս պրծած աչքերով գորտի ոճաւորուած մանրաքանդակ է[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները Archived 2019-12-06 at the Wayback Machine.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

