Գալուստ Շերմազանեան
Արտաքին տեսք
| Գալուստ Շերմազանեան | |
|---|---|
| Ծնած է | 17 Նոյեմբեր 1807 |
| Ծննդավայր | Ջուղա, (Նախիջեւան)[1] |
| Մահացած է | 15 (27) Հոկտեմբեր 1891[1] (83 տարեկանին) |
| Մահուան վայր | Զալեսնոյե, Օրյոլի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] |
| Մասնագիտութիւն | բանահաւաք, թատերագիր և հանրային գործիչ |
| Աշխատավայր | Շարմազանյան դարպաս? |
| Վարած պաշտօններ | Թիֆլիսի քաղաքապետ[1] |
Գալուստ Շերմազանեան (17 Նոյեմբեր 1807, Ջուղա, (Նախիջեւան)[1] - 15 (27) Հոկտեմբեր 1891[1], Զալեսնոյե, Օրյոլի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]), հայ բանահաւաք, թատերագիր եւ հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքապետ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1818 թուականին տեղափոխուած է Նախիջեւան, ապա՝ Թիֆլիս։
1824-1827 թուականներուն յաճախած է Ներսիսեան վարժարան։ Խաչատուր Աբովեանի եւ Ստեփանոս Նազարեանցի հետ եղած են Ներսիսեանի առաջին սաներէն[2]։
Հօր առեւտրական գործերով ճամբորդած է Պարսկաստան, Գերմանիա եւ այլուր։
Մօտէն ծանօթացած է եւրոպական թատրոնին։
1836 թուականին հիմնադրած է Շարմազանեան դարպասը (թատերասրահ)։
1862 թուականին Շերմազանեան ընտրուած է Թիֆլիսի քաղաքապետ (վերընտրուած է 1865 թուականին)։