Գալուստ Անդրէասեան
| Գալուստ Անդրէասեան | |
|---|---|
| Ծնած է | 1 Յունուար 1869[1] |
| Ծննդավայր | Մուշ[1] |
| Մահացած է | 17 Մարտ 1906[1] (37 տարեկանին) |
| Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | հրապարակախօս, Խմբագիր և ուսուցիչ |
| Աշխատավայր | Մասիս[1] |
Գալուստ Անդրէասեան (1 Յունուար 1869[1], Մուշ[1] - 17 Մարտ 1906[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն), հայ հրապարակախօս, գրող եւ խմբագիր։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հոդվածներում հաճախակի անդրադարձած է արեւմտահայ գրական լեզվի մաքրութեան եւ գրականութեան ժողովրդայնութեան հարցերին։
Հայերեն է թարգմանած Թոմաս Հեքսլիի «Գիտական զրույցներ» ժողովածուները եւ նրա ազդեցությամբ գրած ու հրատարակած «Գիտութիւններու վրայ ժողովրդական դասեր։ Հետեւողութեամբ Հըքսլէյի» (ԿՊ, 1897, Ճանիկ Արամեանի տպարան) աշխատությունը։ Օգտագործած է Նուրհան ծածկանունը։ Կեանքի վերջին տարիներին պաշտոնավարած է Մուշի Մխիթարեանների դպրոցում[2]։
Ծնած է Մուշ: 1887-ին աւարտած է ծննդավայրի հայոց միացեալ ընկերութեան կենդրոնական վարժարանը: Ուսումը աւարտելէ ետք տեղափոխուած է Պոլիս եւ սկսած է աշխատակցիլ, 1852-1908 թուականներուն, Պոլսոյ մէջ լոյս տեսնող «Մասիս» թերթին։
1898 թուականէն սկսեալ եղած է «Բիւրակն» հանդէսի խմբագիր[3]: Անդրէասեան որոշ ժամանակ աշխատակցած է նաեւ «Հայրենիք», «Բիւզանդիոն» եւ «Արեւելք» թերթերուն:
Անդրէասեանի աշխատութիւններէն յայտնի է «Ճամբուն երկայնքը» խորագրով աշխատութիւնները, ուր գեղեցիկ կերպով ներկայացուցած է գիւղական կեանքը:
Իր յօդուածներուն ու գրութիւններուն համար Անդրէասեան օգտագործած է Նուրհան գրչանունը:
Ստեղծագործելու կողքին Անդրէասեան զբաղած է նաեւ թարգմանութեամբ. հայերէնի թարգմանած է անգլիացի բնագէտ Թոմաս Հեքսիլիի «Գիտական զրոյցներ» աշխատութիւնը, որուն ազդեցութեան տակ գրած եւ հրատարակած է «Գիտութիւններու վրայ ժողովրդական դասեր» աշխատութիւնը[4]:
Իբրեւ ուսուցիչ պաշտօնավարած է Պոլսոյ Էսաեան վարժարանէն ներս։
1898 թուականին նշանակուած է Յովհանեան վարժարանի տնօրէն:
Կեանքի վերջին տարիներուն ուսուցչութեան պաշտօն ստանձնած է նաեւ Մուշի Մխիթարեան վարժարանին մէջ:
Ծանոթագրություններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 101։
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԲԻՒՐԱԿՆ»
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2025-08-29
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գառնիկ Ստեփանեան, Կենսագրական բառարան, հատոր Ա․, Երեւան, 1973, էջ 98։
- Ասատուր Փաշայեան, Հայ մշակոյթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 22։