Գալուստ Ալոյեան
| Գալուստ Ալոյեան | |
|---|---|
| Ծնած է | 1864[1] |
| Ծննդավայր | Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 2 Նոյեմբեր 1914 |
| Մահուան վայր | Դարոյնք, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երևանի գիմնազիա?[1] |
| Մասնագիտութիւն | ֆետայի |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[1] |
Գալուստ Ալոյեան (Թորոս Տարուիշ, 1864[1], Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 2 Նոյեմբեր 1914, Դարոյնք, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն), հայ ազգային-ազատագական շարժման գործիչ, ֆետայի։
Կենսագրութիւն[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սովորած է Երեւանի կիմնազիոնին (ճեմարանին) մէջ։ Ազգային-ազատագրական գաղափարները ձեւաւորուած են Րաֆֆիի ազդեցութեամբ։ Զինագործութիւն սորվելով Թուլայի եւ Իժեւսքի զինագործարաններուն մէջ, զինագործական արհեստանոցներ հիմնած է Թիֆլիսի եւ Երեւանի մէջ։ Զէնքեր պատրաստած է Սարգիս Կուկունեանի խումբին համար։
1895 թուականին, խումբ մը զինագործներու հետ անցած է Թաւրիզ եւ աշխատած «Խարիսխ» զինագործարանին մէջ։ Մասնակցած է 1897 թուականի Խանասորի արշաւանքի նախապատրաստութեան։ Յեղափոխական գործունէութեան համար բանտարկուած է եւ պահուած՝ Երեւան։ Ազատուելէ ետք կազմակերպած է ահաբեկչական գործողութիւններ՝ ցարական գործիչներու դէմ (1903)։
Խուսափելով հետապնդումներէ՝ անցած է Վասպուրական, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին՝ Պայազիտ։ Փորձած է անցնիլ Կովկաս, սակայն ճամբուն վրայ կռիւի բռնուած է թրքական ոստիկաններու եւ զինուորներու հետ ու սպաննուած՝ քիւրտերու կողմէ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Հայկական հարց / խմբ. Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1996. — է. 23.
- ↑ (հայերեն) Գալուստ Ալոյան, 2026-07-24, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF_%D4%B1%D5%AC%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10842781, վերցված է 2026-09-28
- ↑ «Алуст Алоянц» (PDF). «Огонёк» (ռուսերեն) (48): 13. 30 ноября 1914. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-11-09-ին. Վերցված է 2024-11-09-ին.