Գաբրիէլ Արու
| Գաբրիէլ Արու ֆրանսերէն՝ Gabriel Arout | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 28 Յունուար 1909[1][2] կամ 28 Սեպտեմբեր 1909[3][4] |
| Ծննդավայր | Նոր Նախիջեւան, Ռուսիա[2][3][4] |
| Մահացած է | 12 Փետրուար 1982[1][2] |
| Մահուան վայր | Փարիզ[2][4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[3] |
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Մասնագիտութիւն | թատերագիր, թարգմանիչ, հեղինակ, dialogue writer և բեմադրիչ |
Գաբրիէլ Արու (բուն անունով Գաբրիէլ Արուտչեան, 28 Յունուար 1909[1][2] կամ 28 Սեպտեմբեր 1909[3][4], Նոր Նախիջեւան, Ռուսիա[2][3][4] - 12 Փետրուար 1982[1][2], Փարիզ[2][4]), ֆրանսահայ թատերագիր եւ թարգմանիչ։ Ֆրանսայի մէջ ծանօթ էր իբրեւ «Gabriel Arout»։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Նոր Նախիջեւան: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի ռուսական վարժարանէն ներս։
1919 թուականին ընտանիքին հետ տեղափոխուած է Երեւան, ուրկէ անցած եւ վերջնականապէս հաստատուած են Փարիզ, ուր ստացած է իր համալսարանական բարձրագոյն ուսումը, աշակերտելով Սորպոնի համալսարանի բանասիրական կաճառին:
Աշակերտութեան տարիներէն ան յատուկ սէր ունեցած է գրականութեան եւ թատրոնի նկատմամբ:
Թատերգութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գաբրիէլ Արու իր առաջին թատերական գործը՝ «Օրպեսոս կամ հրաշք սարսափը» գրած է 1935 թուականին։
Անոր երկրորդ ստեղծագործութիւնը եղած է «Փոլին կամ ծովային փրփուրը» աշխատութիւնը՝ գրուած 1948 թուականին, որուն յաջորդած են այլ ստեղծագործութիւններ:
Անոր թատրերգութիւնները այնքան սիրուած են, որ աւելի քան չորս տարի ներկայացուած են ֆրանսական զանազան բեմերէ:
Ստեղծագործելու կողքին Գաբրիէլ Արու յայտնի գրողներու վէպերէն շատեր վերածած է թատրերգութեան. ինչպէս՝ Տոստոեւսկիի «Ոճիր եւ պատիժ» աշխատութիւնը, որ բազմիցս ներկայացուած է Փարիզի եւ Լոնտոնի մէջ:
Թատրերգութեան կողքին Գաբրիէլ գրած է նաեւ ժապաւէնի համար նախատեսուած խաղեր, որոնցմէ են՝
- «Մահը պարտէզին մէջ» (1956),
- «Գեղատեսիլ պատմութիւն» (1964),
- «Շանտիկորի անծանօթը» (1967) եւ այլ ժապաւէններ:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Շնորհիւ իր վաստակին եւ ստեղծագործութեան՝ Գաբրիէլ Արու 1978 թուականին արժանացած է Ֆրանսայի Գրողներու եւ թատերագիրներու մրցանակին,
- 1981-ին Ֆրանսայի Թատերական ակադեմիայի մրցանակին,
- 1942 թուականին իր «Օրպեսոս կամ հրաշք սարսափը» թատրերգութեան համար արժանացած է առաջնութեան մրցանակին[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 (unspecified title)
- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 173.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-13
