Գաբրիելլա Ուլուհոճեան
| Գաբրիելլա Ուլուհոճեան | |
|---|---|
| Ծնած է | 22 Յուլիս 1934[1][2] |
| Ծննդավայր | Իտալիա |
| Մահացած է | 28 Նոյեմբեր 2016[1][3] (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան? |
| Մասնագիտութիւն | historical linguist, բանասէր, լեզուաբան, համալսարանի դասախօս և հայագէտ |
| Աշխատավայր | Բոլոնիայի Համալսարան |
| Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[4] |
Գաբրիելլա Ուլուհոճեան (22 Յուլիս 1934[1][2], Իտալիա - 28 Նոյեմբեր 2016[1][3], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), հայազգի պատմաբան եւ բանասէր։ Անդամակցած է Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի, (ԳԱԱ կամ ՀՀ ԳԱԱ)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իտալիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գաբրիելլա նախնական կրթութիւնը ստացած է տեղական իտալական կրթական օճախին մէջ։ Ապա, ուսանած եւ աւարտած է Միլանի Կաթողիկէ համալսարանի դասական բանասիրութեան ճիւղը եւ խորացած է յունա-լատինական մասնագիտութեան մէջ։
Իտալացի լեզուաբան եւ հայագէտ Ճիանգարլօ Պոլոնիեզի դասախօսին հովանին տակ ուսումնասիրած է Յունական Դպրոցին երկերը, յատկապէս բիւզանդացի բանաստեղծ Եորղոս Բիսիդիսին «Εξαήμερον» գործին հայերէն թարգմանութիւնը՝ «Վեցօրիա», համեմատելով այդ՝ յունարէն բնագրին հետ։ Նշեալ աշխատանքը եղած է Գաբրիելլային ատենախօսութեան նիւթը։ 1958-ին պաշտպանած է ատենախօսութիւնը եւ ստացած է Դոկտորի գիտական աստիճանը։ Ան մասնակցած եւ յաղթած է պետական մրցոյթի մը, որմէ ետք միայն իտալական պետական երկրորդական դպրոցներուն մէջ դասաւանդելու իրաւունքը ստացած է։ Տանսըերեք տարի դասաւանդած է հին յունարէն եւ լատիներէն։
Հայաստան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դէպի Հայաստան կատարած է դաստիարակչական այցելութիւններ․-
- 1972-1973, տասը ամսուան համար։
- 1979-1980. փորձաշրջան՝ Հայաստանի Սփիւռքի Կթմիտէի աջակցութեամբ։ Յաճախած է Երեւանի պետական համալսարանը, ուր ուսանած է գրաբար, արեւելահայերէն եւ հայ ու ժամանակակից գրականութիւն։ Միեւնոյն ժամանակ, առանձին, հետազօտած է Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ, ուր ուսումնասիչած է Բարսեղ Կեսարացիին Գիրք Հարցողաց հայերէնի թարգմանութեան ձեռագիրները։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]82 տարեկան հասակին մահացած է, 28 Նոյեմբեր, 2016-ին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5397
- 1 2 National Academy of Sciences of the Republic of Armenia
- 1 2 https://magazine.unibo.it/archivio/2016/11/30/lutto-in-ateneo-e-scomparsa-gabriella-uluhogian
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=397&langid=1
- ↑ Հայազգ․Գաբրիելլա Ուլուհոճեան
- ↑ [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://banber.matenadaran.am/ftp/data/Banber20/25.G.Uluhochean.pdf Մատենադարան - Գաբրիելլա Ուլուհոճեան]
- ↑ [ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ]
- ↑ [https://artsakhlib.am/category/%D5%B0%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/?author_en=Gabriella+Uluhojyan Հեղինակներ- Արցախի Էլեկտրոնային Գրադարան․ Գաբրիելլա Ուլուհոճեան]