Բիէրիա Օրի
| Բիէրիա Օրի | |
|---|---|
| Πιέρια Όρη | |
|
Բիէրիա Օրի լեռնաշղթայ | |
| Տեսակ | Լեռնաշղթայ |
| Երկիր | Յունաստան |
| Վարչատարածքային միաւոր | Բիերիա, Քոզանի եւ Իմաթիա |
| Վայր | Մակեդոնիա |
| Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2193 մեթր |
| Բարձրագոյն գագաթ | Ֆլապուրօ |
| Պահպանման տարածք | Natura 2000 |
Բիէրիա Օրի (յուն․՝ Πιέρια Όρη)․ Մակեդոնիոյ լեռնաշղթայ, Յունաստան։ Կը գտնուի Բիէրիա, Քոզանի եւ Իմաթիա նահանգներուն միջեւ, Ողիմպոս լերան հիւսիս-արեւմուտքը։ Բարձրագոյն գագաթն է Ֆլապուրօ՝ 2․188 մ․։

Անտառապատ լեռնաշղթայ է։ Ունի արահետներ եւ բնավայրն ու տեսարանը իւրայատուկ են։ Ձմեռուան ամիսներուն մինչեւ գարնան սկիզբներուն ձիւնով ծածկուած է։
Ուրիշ բարձր գագաթներն են՝ Թուրլա (2.104 մ․), Ավդելա (2.049 մ.), Արվանիթիս (2.023 մ.), Բլաքա (1.938 μ.), Խթենի (1.791 մ.) եւ Բենտէ Բիրղի (1.710 մ.)։
Բուսական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բիէրիա Օրի հանրածանօթ են իրենց հարուստ բուսական աշխարհով, մանաւանդ՝ դիւրաթափ անտառներով, ինչպէս նաեւ վայրի ծաղիկներով։ Լեռնաշղթան հարուստ է ծառերու տեսակներով։ Ինչպէս օրինակ՝ շագանակենի, հաճարենի, կաղնենի, սեւ ու կարմիր սոճի։ Աւելի ցած տարածքներուն կը հանդիպինք թուփերու եւ տերեւաթափ ծառերու։
Դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունական դիցաբանութեան համաձայն, թիւով ինը Բիէրիդես մուսաները՝ բանաստեղծութեան, երգի եւ պարի պահպանիչները, հիացան Բիէրիա Օրիի բնութեամբ եւ հոն հաստատուեցան։ Անոնց քաղցրահնչիւն երգը կ՛արձագանգէր գագաթներուն եւ ձորերուն, մինչեւ որ մրցոյթի մը ատեն, կը անոնք կը պարտուին Էլիքիոնադես մուսաներէն եւ թռչուններու կը փոխակերպին։