Բելա
Արտաքին տեսք
| Գիւղաքաղաք | |
|---|---|
| Բելա | |
| Πέλλα | |
|
Բելայի կեդրոնական հրապարակ․ Մեծն Աղեքսանտրի եւ Վուքեֆալա ձիիուն յուշարձան | |
| Երկիր | Յունաստան |
| Երկրամաս | Մակեդոնիա |
| Շրջան | Կեդրոնական Մակեդոնիոյ Շրջան |
| Տարածութիւն | 3 քմ² |
| Խօսուող լեզուներ | յունարէն |
| Բնակչութիւն | 2 050 մարդ |
Բելա (յուն․՝ Πέλλα)․ գիւղաքաղաք, Բելայի Շրջանային Միաւոր, Կեդրոնական Մակեդոնիոն շրջան։ Կը գտնուի բլուրի մը վրայ։ Բելա կոչուած է իր հիմնումէն՝ Ք․Ա․400։ ՀԻմնադիրն է Արխելաոս Ա․ Մակեդոնացին։ Կը գտնուի 1 քլ հեռու համանուն հին քաղաքի հնաբանական վայրէն։ Ըստ 2011-ի մարդահամարին, Բելա ունի 2 050 բնակիչ։ Տարածութիւնն է 3 քլ²։
Պատմական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնաբանական պեղումները յայտնաբերած են թէ շրջանը բնակուած է Երկաթի դարաշրջանէն։
Օսմանեան գերիշխանութեան ժամանակէն մինչեւ 1926 գիւղը Այի Աբոսթոլի անուանուած է։
Լոզանի դաշնագիրով (24 Յուլիս 1923) գիւղին բնակչութեան թիւը կը գերապատկուի։Բելա կը հաստատուին գաղթականներ՝
- Արեւելեան Թրակիոյ շրջանէն,
- Կելլիպոլէն,
- Արեւելեան Ռոմիլիայէն։
Իսկ 1947-ին Բելա կը հաստատուին Ֆլորինայէն 50 ընտանիքներ։
