Բարջանճ
Վիլայէթ | |
---|---|
Բարջանճ | |
Երկիր |
![]() ![]() |
ԲԾՄ | 920±1 մեթր |
Ժամային գօտի | UTC+3։00 |
Բարջանճ, գիւղ մըն է Արեւմտեան Հայաստանի մէջ, Խարբերդի վիլայէթի Խարբերդի շրջանին մէջ[1]։ Կը գտնուի Խարբերդի դաշտին մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ աւանդութեան, գիւղը հիմնադրուած է վաղ քրիստոնէութեան շրջանին։ Ունեցած է 18 դարու վաղեմութիւն ունեցող հնութիւն։
Գիւղի հայ բնակչութիւնը փախած է 1895 թուականի ջարդերու եւ 1915 թուականի Մեծ Եղեռնի ժամանակ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1915 թուականին ունէր 3500 բնակիչ, որմէ 2000-ը հայեր էին, իսկ մնացածը՝ թուրքեր։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան հիմնական զբաղումները եղած են անասնապահութիւն, այգեգործութիւն, արհեստներն ու առեւտուրը։
Պատմամշակութային կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարջանճը ունէր 2 եկեղեցի։ Առաջինը՝ Ս. Փրկիչ եկեղեցին, կառուցուած՝ 17-րդ դարուն՝ իսկ միւսը 1840 թուականին։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը ունէր երկսեռ դպրոց, որ բացուած է 1840-ին։ Գիւղի կրթութիւնը կը հսկէր ԱՄՆ գաղթած բարջանճցի երիտասարդներու 1891 թուականին հիմնուած ուսումնասիրաց ընկերութիւնը, որ կը գործէ մինչեւ այսօր։
Վարչական բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը բաղկացած էր քանի մը թաղերէ։ Տուներու մեծ մասը երկյարկանի էր։
Յայտնի մարդիկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարջանճի մէջ ծնած է գրող Համաստեղը[2], ինչպէս նաեւ արուեստագէտ Նուարդ Ծերոն-Կօշկարեանը[3]։
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ»։ արտագրուած է՝ 2015 ապրիլի 14
- ↑ Համաստեղ, 2024-05-01, https://hyw.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2, վերցված է 2025-04-28
- ↑ «Nevart Dzeron Koshkarian - Portrait of an Artist»։ Armenian Museum of America (en-US)։ արտագրուած է՝ 2025-04-28
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն