Բաթրայի հռոմէական երաժշտանոց
![]() Αρχαίο Ωδείο Πάτρας |
![]() հռոմէական ոճի երաժշտանոց | |
Տեսակ | հնաբանական յուշարձան |
---|---|
Երկիր | Յունաստան |
Գտնվելու վայրը | Բաթրա |
Հիմնադրման թուական | Ք․Ա․2րդ դար |
Կայք | |
Roman Odeon of Patras Վիքիպահեստում |
Բաթրայի հռոմէական երաժշտանոց (յուն․՝ Αρχαίο Ωδείο Πάτρας)․ կը կոչուի նաեւ Բաթրայի Հռոմէական թատրոն։ Վեհաշուք շինութիւն մըն է, որ վերաշինուած է եւ կը գործածուի երաժշտական ներկայացումներու համար։ Կը գտնուի Բաթրա քաղաքի բերդին արեւմտեան կողմը՝ Վերին քաղաքը (Անօ Փոլի), հռոմէական մարզադաշտին կից, Բալէոն Բաթրոն Երմանու Παλιών Πατρών Γερμανού, Սոթիրիադու Σωτηριάδου, Բանտոքրաթորոս Παντοκράτορος փողոցներուն եւ Այիու Եորղիու հրապարակին πλατεία Αγίου Γεωργίου միջեւ։

Երաժշտանոցը, հաւանաբար կառուցուած է Օքթավիանոս Օգոստոս կայսրին ժամանակաշրջանին։ Բաւսանիաս նշած է թէ Իրոտու Ադիքու Օտէոնէն աւելի հին էր եւ թէ քաղաքին հռոմէական շուկային շարունակութիւնն էր։
Տարիներուն ընթացքին, երաժշտանոցը տուժած է եւ լուրջ վնասներ ունեցած է բնական աղէտներէ (Բաթրա յաճախակի երկրաշարժներու ենթակայ է) եւ արշաւանքներէ, եւ հողով լեցուած ու ծածկուած է։ 1889-ին, կ՛որոշուի քանդել Սթրանի բլուրը եւ անոր հողը գործածել քաղաքին նաւահանգիստին շինութեան համար․ այս աշխատանքներուն ընթացքին է որ հռոմէական երաժշտանոցը կը յայտնաբերուի։
1959-էն մինչեւ 1963, Իոանիս Վասիլիու ճարտարապետին նախաձեռնութեամբ եւ անոր սեփական ծախսերով հռոմէական երաժշտանոցը կը կճաներկուի եւ անոր բազմաթիւ բաժիներ կը վերակառուցուին։ Այդ հսկայ գործին համար ճարտարապետ Վասիլիու կը պարգեւատրուի Աթէնքի Ակադեմիայէն եւ Բաթրայի քաղաքապետութենէն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
վերանորոգուած բաժինը՝ նստարաններ
-
Երաժշտանոցին ետեւի մասը
-
Երաժշտանոցը իրիկուան
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Բաւսանիաս Αχαϊκά ΙΙΙ 6,4 «ἐμοὶ δὲ ἐν τῇ Ἀτθίδι συγγραφῇ τὸ ἐς τοῦτο παρείθη τὸ Ὠιδεῖον, ὅτι πρότερον ἔτι ἐξείργαστό μοι τὰ ἐς Ἀθηναίους ἢ ὑπῆρκτο Ἡρώδης τοῦ οἰκοδομήματος»(յունարէն)
- ↑ Բաթրայի հռոմէական երաժշտանոց,(ֆր.)
- ↑ www.diazoma.gr Յունաստանի Մշակոյթի նախարարութիւն․ Բաթրայի հռոմէական երաժշտանոցը(յունարէն)
- ↑ Բաթրայի հռոմէական երաժշտանոցը․ Թիերի Մոնմերլ եւ Եի Զու, էջ 201(անգլերէն)
- ↑ Բաւսանիաս․ Յունաստանի նկարագրութիւն, հատոր 7 - Ախայիա (ֆր.)
- ↑ Յուշարձաններու եւ արուեստի ընկերը - Բաթրայի անտիպ երաժշտանոցը, Յունաստան - Փարիզ 1897, էջ 34-36, Շառլ Նիքոլա Նորման(ֆր.)
- ↑ THE BEST - Բաթրայի հռոմէական երաժշտանոց, մեր քաղաքին զարդը, նկարներ․ 22-8-2015 (յունարէն)
- ↑ Բաթրայի քաղաքապետութիւն․ Բաթրայի տեսարժան վայրեր(յունարէն)