Բագրատ Բ. Բագրատունի
| Բագրատ Բ. Բագրատունի | |
|---|---|
| Ծնած է | 9-րդ դար |
| Մահացած է | 860-ականներ |
| Մասնագիտութիւն | գերիշխան |
| Ծնողներ | հայր՝ Աշոտ Մսակեր |
| Երեխաներ | Q115180118? |
Բագրատ Բ․ Բագրատունի (ծննդեան թուականն անհայտ-851) (9-րդ դար - 860-ականներ), Հայոց իշխան (արաբերէն՝ بطريق الأرمن՝ պատրիկ) 826-851 թուականներուն, նաեւ՝ Իշխանաց իշխան (արաբերէն՝ بطريق البطاريق՝ պատրիք ալ-պադարիքա՝ պադրիքներու պադրիք), Աշոտ Մսակերի որդին։ 830 թուականին հիմնադրած է Տարօնի իշխանութիւնը, ուր հետագային իշխած են իր որդիներ Աշոտը եւ Տաւիթ-Արքայիկը։ Բագրատի իշխանութիւնը տարածուած է ամբողջ Արմինիայի (արաբական իշխանութեան տակ գտնուող հայաստանը՝ Արաբական խալիֆայութեան Արմինիա վարչական շրջանը) վրայ։ Մուշի մէջ կառուցած է սուրբ Փրկիչի տաճարը։ Իր զօրքով մասնակցած է Բիւզանդիայի դէմ արաբներու մղած պատերազմներուն։ Աշոտ Արծրունիի եւ ուրիշ իշխաններու հետ մասնակցած է հակաարաբական ապստամբութեան, 850 թուականին դիմակայած է Աբու-Սայիտ (Ապուսայիտ) կառավարիչին եւ թոյլ չէ տուեած մտնել Հայաստան։ 851 թուականին յաղթած է Տարօնի վրայ յարձակած Պաղեշի տէր Մուսային։ Եուսուֆ կառավարիչը զինք Իվաթի մէջ խաբէութեամբ ձերբակալած եւ ղրկած է խալիֆային նստավայրը՝ Սամառա (արաբերէն՝ السامرّاء), ուր մահացած է։ Իշխանական գահը փոխանցուած է եղբօրը՝ Սմբատ Բագրատունիին։
Տե՛ս Նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աշոտ Ա. Բագրատունի
- Աբաս Ա. Բագրատունի
- Մուշեղ Ա․ Բագրատունի
- Սմբատ Ա․ Նահատակ
- Աշոտ Գ․ Ողորմած
- Աշոտ Բ․ Երկաթ
- Աշոտ Բ․ Երկաթի Ձիարձան
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Սանկտ Պետերբուրգ, 1887
- Լեո, Հայ ժողովրդի պատմութիւն, հ․ 2, Ե․, 1967