Jump to content

Աւետիս Պետրոս ԺԴ. Արփիարեան

Աւետիս Պետրոս ԺԴ. Արփիարեան
Ծնած է 13 Ապրիլ 1856(1856-04-13)
Ծննդավայր Ակն
Մահացած է 26 Հոկտեմբեր 1937(1937-10-26) (81 տարեկանին)
Մահուան վայր Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան
Քաղաքացիութիւն  Հայաստան
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտութիւն Կաթոլիկ քահանայ և Կաթոլիկ եպիսկոպոս
Վարած պաշտօններ Թեմի առաջնորդ և տիտղոսաւոր արքեպիսկոպոս

Աւետիս Պետրոս ԺԴ. Արփիարեան (13 Ապրիլ 1856(1856-04-13), Ակն - 26 Հոկտեմբեր 1937(1937-10-26), Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան), Կաթողիկէ Հայոյ Կիլիկիոյ Կաթողիկոսական-Պատրիարքական Աթոռի գահակալ։ Իր բարութեան համար՝ ժողովուրդը զինք «պապա» (բարի հայր) կանչած է[2]:

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Ակն: Ուսած է Հռոմ, Ուրբանեան Վարժարանը։ Քահանայ ձեռնադրուած է Հռոմ, 9 Մարտ 1884-ին։

1884-1886 եղած է ժողովրդապետ Չնքուշի, 1886-1889 եղած է ժողովրդապետ Արաբկիրի։ 16 Նոյեմբեր 1890-ին ձեռնադրուած է Եպիսկոպոս Խարբերդի։ 24 Փետրուար 1898-ին ընտրուած է Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ, Կ. Պոլիս:

Աւետիս Արք. Արփիարեան հայ յեղափոխական գրագէտ՝ Արփիար Արփիարեանի հետ ունեցած ազգականական կապերուն պատճառով, կասկածը արթնցուցած է սուլթան Համիտ Բ.-ի, որ անոր պատրիարքական տեղապահի պաշտօնէն հեռացումը պահանջած է[2]:

1905-1908 Ապտիւլ Համիտի հրամանով աքսորուած է Լիբանան: Արփիարեան Արք. 1905-1909 Զմմառի վանքը ապաստանած է, վարելով կղերանոցի տեսչութիւնը: 22 Յունուար 1909-ին եղած է Առաքելական Կառավարիչ Մարաշի։

22 Հոկտեմբեր 1911-ին, զգային Սիւնհոդոսի որոշումով, անուանուած է Եպիսկոպոս Մարաշի:

Կիլիկիոյ պարպումէն ետք, Պէյրութի պատրիարքական փոխանորդ նշանակուած է 1923-ին։

28 Յունիս 1928-ին ընտրուած է Պէյրութի Աւագ Թեմի Պատրիարքական Փոխանորդ: 17 Հոկտեմբեր 1931-ին եղած է Կաթողիկոս պատրիարք Տանն Կիլիկիոյ:

Ան յաջողած է կառուցանել Աշրաֆիէի Պատրիարքարանի նոր շէնքը, 19 Ապրիլ 1934-ին:

Հիմնած է պատրիարքարանի պաշտօնաթերթ, որ իր անունով «Աւետիք» կոչուած է:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]