Արփիկ Վարդապետեան
Արփիկ Վարդապետեան | |
|---|---|
| Ծնած է | 12 Նոյեմբեր 1912 |
| Ծննդավայր | Նինոծմինդա (Վրաստանի Հարաւը) |
| Մահացած է | 27 Նոյեմբեր 1994 |
| Մահուան վայր | Երեւան |
| Մասնագիտութիւն | Հայ թարգմանիչ |
Արփիկ Ղուկաս Վարդապետեան, (12 Նոյեմբեր 1912, Նինոծմինդա - 27 Նոյեմբեր 1994, Երեւան), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1958 թուականէն, ԽՄԿԿ անդամ 1945 թուականէն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արփիկ Վարդապետեանը ծնած է 12 Նոյեմբեր 1912-ին, Նինոծմինդա գիւղին մէջ (այժմ՝ Վրաստան)։ Անոր մայրը՝ Հեղինէն, Վահան Տէրեանի կրտսեր քոյրն էր։ 1919-1922 թուականներուն ուսանած է Ախալքալաքի մէջ, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գիւմրի) ամերիկեան որբանոցի դպրոցին մէջ։ 1925 թուականին աշխատած է Ախալքալաքի «Ռանչպար» թերթի խմբագրութեան մէջ։ Միջնակարգ կրթութիւնը աւարտած է Տոնի Ռոստովի՝ Խորհրդային Հայաստանի անուան դպրոցին մէջ։ 1928-1934 թուականներուն աշխատած է Ախալքալաքի պետական ու կուսակցական հիմնարկներուն մէջ։ Եղած է ժողկրթբաժնի (ժողովրդական կրթութեան բաժնի) քարտուղար, գիւղատնտեսական եւ անտառային արդիւնաբերութեան բանուորներու արհմիութեան գաւառային կոմիտէի նախագահ, ԼԿԵՄ գաւառային կոմիտէի եւ կուսակցութեան շրջկոմի հաշուառման-վիճակագրական ու տեղեկատուական բաժնի վարիչ։ 1941 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւմտաեւրոպական գրականութեան եւ լեզուի բաժանմունքը։ 1942 թուականին աշխատած է Հայպետհրատի մէջ։ 1944-1945 թուականներուն ուսանած է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրային մէջ, այնուհետեւ վերսկսած է աշխատիլ Հայպետհրատի մէջ՝ նախ որպէս ռուսերէն հրատարակուող գրականութեան խմբագրութեան վարիչ, գրական աշխատող, հայ գեղարուեստական գրականութեան խմբագրութեան խմբագիր, իսկ 1958-1969 թուականներուն՝ թարգմանական գրականութեան խմբագրութեան վարիչ[1]։ 1969 թուականէն անցած է կենսաթոշակի[2]։
Թարգմանութիւններ (ռուսերէնէ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1941 թուականի հերոսները, Երեւան, Հայպետհրատ, 1942, 17 էջ։
- Սովորէ՛ ամէն ինչ ինքդ շինել (պատանիներու համար), Երեւան, Հայպետհրատ, 1943, 34 էջ։
- Պատմուածքներ քու ընկերներուդ մասին, Երեւան, Հայպետհրատ, 1943, 73 էջ։
- Սիմոնով Կ., Ութերորդ վիրաւորումը, Երեւան, Հայպետհրատ, 1943, 20 էջ։
- Բականով Ն., Պատրաստուեցէ՛ք մարտիկներ դառնալու, Երեւան, Հայպետհրատ, 1943, 119 էջ։
- Զարեչնայա Ս., Արծուիկ, Երեւան, Հայպետհրատ, 1944, 207 էջ։
- Սեփական ձեռքով (պիոների եւ դպրոցականի տնային աշխատանքները), Երեւան, Հայպետհրատ, 1945, 117 էջ։
- Մեզենցեւ Վ. Ա., Քամի, Երեւան, Հայպետհրատ, 1948, 87 էջ։
- Պոլակ Ի. Ֆ., Ժամանակ եւ օրացոյց, Երեւան, Հայպետհրատ, 1948, 51 էջ։
- Գոնչար Ա., Դրոշակակիրները, Երեւան, Հայպետհրատ, 1950, 585 էջ։
- Ֆէոտորով Ա. Ֆ., Ընդհատակեայ մարզկոմը կը գործէ, Երեւան, Հայպետհրատ, 1951, 584 էջ։
- Գայդար Ա., Թող լուսաւորէ, Երեւան, Հայպետհրատ, 1951, 25 էջ։
- Գոնչարով Ի. Ա., Զառիթափ, Երեւան, Հայպետհրատ, 1953, 813 էջ։
- Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր, 3 հատորով, հատոր 1-ին (այս հատորի «Խմբերգչուհին», «Առաջին կարգի ուղեւորը» պատմուածքները թարգմանած է Ա. Վարդապետեանը), Երեւան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
- Չեխով Ա. Պ, Ընտիր երկեր, 3 հատորով, հատոր 2-րդ (այս հատորի «Գողերը», «Կինը», «Մուժիկները», «Մի դէպք պրակտիկայէն» պատմուածքները թարգմանած է Ա. Վարդապետեանը), Երեւան, Հայպետհրատ, 1954, 513 էջ։
- Մամին-Սիբիրեակ Դ. Ն., Պրիվալովներու միլիոնները, Երեւան, Հայպետհրատ, 1955, 566 էջ։
- Թակոր Ռապինտրընաթ, Գորա (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1959, 600 էջ։
- Կուպրին Ա., Մենամարտ, Երեւան, Հայպետհրատ, 1960, 456 էջ։
- Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր 5 հատորով, հ. 1 (այս հատորի «Աւելորդ մարդիկ», «Խմբերգչուհին», «Ամուսինը», «Դժբախտութիւն», «Առաջին կարգի ուղեւորը», «Տաղանդը», «Առաջին սիրեկանը» եւ «Դատարկ դէպք» պատմուածքները թարգմանած է Ա. Վարդապետեանը), Երեւան, Հայպետհրատ, 1960, 459 էջ։
- Կախխար Ապտուլլա, Պզտլիկ թռչնակը, Երեւան, Հայպետհրատ, 1961, 258 էջ։
- Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր 5 հատորով, հ. 2 (այս հատորի «Արուեստի ստեղծագործութիւն», «Վերոչկան», «Նամակը», «Վոլոդեան», «Հին տունը», «Տղաները» պատմուածքները թարգմանած է Ա. Վարդապետեանը), Երեւան, Հայպետհրատ, 1961, 565 էջ։
- Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր 5 հատորով, հ. 3 (այս հատորի «Կոշկակարն ու սատանան», «Գողերը», «Գուսեւը», «Թռչնակ-վռչնակը» (Թռի-վռին), «Ուսանողը» պատմուածքները թարգմանած է Ա. Վարդապետեանը), Երեւան, 1961, 556 էջ։
- Չեխով Ա. Պ., Ընտիր երկեր 5 հատորով, հ. 4 (այս հատորի «Կինը», «Աննան վիզէն կախ», «Մուժիկները», «Մի դէպք պրակտիկայէն» պատմուածքները թարգմանած է Ա. Վարդապետեանը), Երեւան, Հայպետհրատ, 1962։
- Գոնչարով Ի. Ա., Սովորական պատմութիւն, Երեւան, Հայպետհրատ, 1963, 400 էջ։
- Ղազախական պատմուածքներ (գիրքին մէջ մտնող պատմուածքներու մէկ մասը թարգմանած է Ա. Վարդապետեանը), Երեւան, Հայպետհրատ, 1964։
- Դոստոեւսկի Ֆ. Մ., Ապուշը, Երեւան, «Հայաստան», 1965, 851 էջ։
- Սիմենոն Ժորժ, Մաժեստիկ պանդոկի նկուղներուն մէջ, Երեւան, «Հայաստան», 1968, 356 էջ։
- Սիմոնով Կ., Ողջերն ու մեռածները, Երեւան, «Հայաստան», 1970։
- Տէրեան Վահան, Նամակներ, Երեւան, «Հայաստան», 1972, 245 էջ։
- Սիմոնով Կ., Զինուոր չեն ծնիր, Երեւան, «Հայաստան», 1975, 759 էջ։
- Ուպիտ Անդրեյ, Նովելներ (գիրքին մէջ մտնող «Սառնամանիքին», «Ռոմանտիկը», «Մատանիէն ինկած մարգարիտը» նովէլները եւ գիրքի վերջաբանը՝ «Անտրէյ Ուպիտի ստեղծագործական ուղին», թարգմանած է Ա. Վարդապետեանը), Երեւան, «Սովետական գրող», 1977, 236 էջ։
- Սիմոնով Կ., Վերջին ամառը (վէպ), Երեւան, «Սովետական գրող», 1979, 672 էջ։
Տես նաև
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Կոհա առցանց քարտարան, Վարդապետեան, Արփիկ Ղուկասի
- ↑ Գրական տեղեկատու, Երեւան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 439-442։
- ↑ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B4%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF