Արփենիկ Չարենց
Արփենիկ Չարենց | |
|---|---|
| Ծնած է | 25 Յուլիս 1932 |
| Ծննդավայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 12 Փետրուար 2008 (75 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Մասնագիտութիւն | գրագէտ և գրականագէտ |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Ժանրեր | գեղարուեստական գրականութիւն |
| Անդամակցութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Աշխատավայր | Եղիշէ Չարենցի տուն-թանգարան |
| Ամուսին | Եղիշէ Չարենց |
Արփենիկ Չարենց (25 Յուլիս 1932, Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 12 Փետրուար 2008, Երեւան, Հայաստան[1]), հայ գրող, գրականագէտ, Չարենցեան ուսումնասիրութիւններու մասնագէտ։ Հայաստանի գրողներու միութեան անդամ[2]։
Եղիշէ Չարենցի դուստրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արփենիկ Չարենցը ծնած է 1932 թուականին Եղիշէ Չարենցի եւ Իզապելլա Նիազեան-Քոտապաշեանի ընտանիքին մէջ[3]։ 1937 թուականին՝ սթալինեան ահաբեկչութեան ժամանակ ծնողներու ձերբակալութենէն յետոյ ապրած է Քանաքեռի մանկատան մէջ։ Ուսանած է Երեւանի պետական համալսարանի բանասիրութեան բաժինը։ Արփենիկը Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնողներէն եւ հիմնադիրներէն եղած է (նաեւ գիտական խորհուրդի նախագահ), հաւաքագրած է հօր 6000 կտոր գրադարանը, ուսումնասիրած եւ տարածած է Եղիշէ Չարենցի գրական ստեղծագործութիւնը եւ կեանքի պատմութիւնը[4]։ Գրած է վէպեր, պատմուածքներ եւ յուշեր իր տխուր մանկութեան մասին[5][6]։
Նկարահանուած է Լեւոն Մկրտչեանի «Եղիշէ Չարենց, յայտնի եւ անյայտ Էջեր» վաւերագրական ֆիլմին մէջ։
Արփենիկ Չարենցի որդիներն են Եղիշէ Օհանջանեան-Չարենցը եւ Արմէն Չարենցը[7]։ Եղիշէ Օհանջանեան-Չարենցը մահացած է 27 Օգոստոս 2020-ին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Մահացած է Արփենիկ Չարենցը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2008 թ․ փետրվարի 12։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ սեպտեմբերի 20-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ սեպտեմբերի 19
- ↑ «Արփենիկ Չարենց, ՀԳՄ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007 թ․ հուլիսի 18-ին
- ↑ «Տարեգրություն | Եղիշե Չարենցի տուն-թանգարան ։ charents.am»։ www.charents.am (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ սեպտեմբերի 22-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ սեպտեմբերի 19
- ↑ «Չարենցին մինչ օրս իր ազգը լսում ու հավատում է… / Հարցազրույց ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ հետ | Գրական Թերթ»։ www.grakantert.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ սեպտեմբերի 19
- ↑ «www.nv.am»։ 2007 թ․ հոկտեմբերի 2։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007 թ․ հոկտեմբերի 2-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ սեպտեմբերի 19
- ↑ «Журнал Анив - "Пять тысяч строк из-под земли" - Лусине ТОПУЗЯН»։ 2007 թ․ հունվարի 24։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007 թ․ հունվարի 24-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ սեպտեմբերի 19
- ↑ Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9