Արփենիկ Նալպանտեան
Արփենիկ Նալպանտեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 23 Դեկտեմբեր 1916[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 17 Մայիս 1964 (47 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա[1] |
| Մասնագիտութնիւն | նկարչուհի և դասախօս |
| Թեմաներ | Գեղարվեստ? |
| Պարգեւներ | ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ? |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1] |
| Անդամակցութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
| Ամուսին | Էդուարդ Իսաբեկյան? |
| Զաւակներ | Մհեր Իսաբեկյան? և Արամ Իսաբեկյան? |
| Arpenik Nalbandyan Ուիքիպահեստում | |
Արփենիկ Նալպանտեան (23 Դեկտեմբեր 1916[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - 17 Մայիս 1964, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գեղանկարչուհի։ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնութեան ժողովրդական գեղանկարիչ Տիմիթրի Նալպանտեանի քոյրը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ Թիֆլիսի Գեղարուեստական ակադեմիոյ մէջ ուսանելու տարիներուն ծանօթացած է իր ապագայ ամուսինին՝ Եդուարդ Իսաբէկեանին հետ, որ այդ ժամանակ Երեւանէն տեղափոխուած եւ Թիֆլիսի մէջ ուսանած էր:
1941 թուականին անոնք ամուսնացած եւ փոխադրուած են Երեւան՝ դառնալով Հայաստանի արուեստի նշանաւոր զոյգերէն մին, որ նաեւ ճանաչում ունեցած են Խորհրդային Միութեան մէջ:
1946 թուականէն (համալսարանի հիմնադրման սկիզբէն) մինչեւ իր կեանքին վերջը Արփենիկ Նալպանտեան դասաւանդած է Երեւանի Գեղարուեստա-թատերական համալսարանին մէջ:
Դասախօսական եւ ստեղծագործական գործունէութեան զուգահեռ ան նաեւ քաղաքական եւ հասարակական կեանքի մասնակից եղած է, երկու անգամ ընտրուած է Երեւանի Քաղաքային խորհուրդի երեսփոխան, մասնակցած է համամիութենական ցուցահանդէսներու, իսկ 1957 թուականին ալ տոցենդի աստիճան ստացած է Մոսկուայի մէջ եւ այսպէսով՝ Խորհրդային Միութեան մակարդակով հռչակած իր ճանաչումը[2]: