Արտակ Մովսիսեան
Արտաքին տեսք
Արտակ Մովսիսեան | |
---|---|
Ծնած է | 10 Ապրիլ 1970 |
Ծննդավայր | Աբովեան, Կոտայքի մարզ, Հայկական ԽՍՀ |
Մահացած է | 3 Հոկտեմբեր 2020[1] (50 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Մայրենի լեզու | Հայերէն |
Կրօնք | Քրիստոնէութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Կոչում | պատմական գիտութիւններու դոկտոր |
Մասնագիտութիւն | պատմաբան |
Աշխատավայր | Երեւանի պետական համալսարան |
Ծնողներ | Սամսոն |
Արտակ Մովսիսեան, ԵՊՀ Պատմութեան կաճառի Հայոց պատմութեան ամպիոնի վարիչ, հայ պատմաբան, արեւելագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան հիմնարկի աւագ գիտաշխատող[2]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 10 Ապրիլ 1970-ին, Աբովեան քաղաքին մէջ։ Մասնագիտութեամբ պատմաբան։ 1997ին «Վանի թագաւորութեան մեհենագրութիւնը» թեմայով պաշտպանած է ատենախօսութիւն, ստանալով պատմական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցած է շարք մը հանրապետական եւ միջազգային գիտաժողովներու: Հեղինակ է մէկ տասնեակէ աւելի պատմագիտական ուսումնասիրութիւններու (մենագրութիւններու), ինը փաստագրական ֆիլմերու եւ ավելի քան չորս տասնեակ գիտական յօդուածներու։
Մահացած է 3 Հոկտեմբեր 2020-ին, Երեւանի մէջ։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1990 - 1994 թուականներուն ուսանած է ԵՊՀ պատմութեան կաճառը։ Ուսանողական տարիներուն գրած առաջին մենագրութիւնը («Հնագոյն պետութիւն Հայաստանում. Արատտա (Ք.Ա. 28-27-րդ դարեր)», Երեւան, 1992) «Հայաստան» համահայկական հիմնադրամի յայտարարած «Երիտասարդ գիտնականներ - 1993» մրցոյթին յաղթանակը տարած է իբրեւ լաւագոյն պատմագիտական աշխատանք։
- 1994 - 1997 թուականներուն շարունակած է ուսումը ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան հիմնարկին մէջ, որ աւարտած է «Վանի թագաւորութեան (Պիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրութիւնը» ատենախօութեան պաշտպանութեամբ, ստանալով գիտութիւններու թեկնածուի թեկնածուի գիտական աստիճան։
- 2015ին պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւն` «Հայաստանի գրաւոր մշակոյթը նախամաշտոցեան ժամանակաշրջանին» թեմայով, որուն համար իրեն շնորհուած է պատմական գիտութիւններու դոկտորի գիտական աստիճան:
Աշխատանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1991 - 1997՝. Հայաստանի պատմութեան թանգարան]] (գիտաշխատող)
- 1997 - 2011՝. ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան հիմնարկ (գիտաշխատող, 2004 թուականին՝ աւագ գիտաշխատող)
- 1998 - 2016՝ Երեւանի պետական համալսարան (Հայոց պատմութեան ամպիոնի դասախօս)
- 2016 - 2020՝ Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմութեան ամպիոնի վարիչ
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հնագոյն պետութիւնը Հայաստանում՝ Արատտա (Ք.ա. 28-27-րդ դարեր), Երեւան, 1992, 77 էջ:
- Բարեպաշտ արքաներու աշխարհակալութիւնը: Հարիւրամեայ կայսրութիւն Տիգրան Մեծից առաջ, Երեւան, 1997, 30 էջ:
- Վանի թագաւորութիւն (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրութիւնը, Երեւան, 1998, 144 էջ:
- Սրբազան լեռնաշխարհը:Հայաստանը Առաջաւոր Ասիայի հնագոյն հոգեւոր ընկալումներում, Երեւան, 2000, 55 էջ:
- Հայկական մեհենագրութիւնը, Երեւան, 2003, 272 էջ:
- Նախամաշտոցեան Հայաստանի գրային համակարգերը, Երեւան, 2003, 400 էջ:
- Սրբազան լեռնաշխարհը. Հայաստանը Առաջաւոր Ասիայի հնագոյն հոգեւոր ընկալումներում, 2–րդ հրտ., Երեւան, 2004, 80 էջ:
- Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամեակին (ըստ գրաւոր աղբիւրների), Երեւան, 2005, 176 էջ:
- Սրբազան լեռնաշխարհը. Հայաստանը Առաջաւոր Ասիայի հնագոյն հոգեւոր ընկալումներում, 3–րդ հրտ., Երեւան, 2006, 80 էջ:
- Հայ ժողովուրդի պատմութեան քրեստոմատիա, հատ. 1 (հնագոյն ժամանակներէն մինչեւ 298 թ.), կազմողներ՝ Պ. Յովհաննիսեան, Ա. Մովսիսեան, Երեւան, 2007, 528 էջ:
- Հայոց պատմութեան աշխարհակալութիւնները (համառօտ տեսութիւն), Երեւան, 2008, 56 էջ:
- Արտակ Մովսիսեան, Սուրէն Մարտիկեան, Մեր յաղթանակները, հատ. Ա, Երեւան, 2008, 260 էջ:
- 10 հայ ականաւոր արքաներ (ակնարկներ), Երեւան, 2009, 86 էջ:
- Տիգրան Մեծ. թագաւորներից մեծագոյնը, Երեւան, 2010, 84 էջ:
- Արեւմտեան Հայաստանի 10 ուխտավայրերը (ակնարկներ), Երեւան, 2011, 111 էջ:
- Հայ ժողովուրդի պատմութեան քրեստոմատիա, հատ. 2 (III դարի վերջերէն մինչեւ IX դարի կէսերը), կազմողներ՝ Պ. Յովհաննիսեան, Ա. Մովսիսեան, Երեւան, 2011, 696 էջ:
- Հայոց պետականութիւնը 5000–ամեայ եւ …20–ամեայ (գիտահանրամատչելի պատկերագիրք), Երեւան, 2011, 80 էջ:
- 10 հայ ականաւոր թագուհիներ, Երեւան, 2014, 104 էջ:
- Համառօտ պատմութիւն հայոց (պատկերազարդ եւ հանրամատչելի), Երեւան, 2014, 264 էջ:
- Հայաստանի գրաւոր մշակոյթը նախամաշտոցեան ժամանակաշրջանին (ատենախօսութիւն), Երեւան, 2015, 415 էջ:
- Հայոց 5000–ամեայ պետականութիւնը (գիտահանրամատչելի պատկերագիրք), 2–րդ հրտ., Երեւան, 2016, 77 էջ:
- Պատկերազարդ տեղեկատու Հայոց պատմութեան, Երեւան, 2016, 48 էջ:
Նկարահանած ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը, 2007 - https://www.youtube.com/watch?v=VDZB239mJ14
- Նեմրութ. Արեւ արքայի մեծ սրբավայրը, 2008 - https://www.youtube.com/watch?v=AaWRMUzlI2c
- Ժայռապատկերներից մինչեւ այբուբէն, 2009․
- Հռոմից աւելի հին մայրաքաղաքը, 2014, -https://www.youtube.com/watch?v=DJlCy-oE_2M
- Պատմութեան կեղծարարները. Ատրպէյճան, 2014, - https://www.youtube.com/watch?v=9l4MuKrxh54
- Արտավազդ Բ՝ Պատիւը կեանքէն վեր, 2014 - https://www.youtube.com/watch?v=uXgJ4TKz3ns
- Արարատ - Ուրարտու թագաւորութիւնը, 2016 - https://www.youtube.com/watch?v=W-6WIVTCtM4&t=2s
- Հազարամեակների ճամբորդը. Երեւան, 2018 - https://www.youtube.com/watch?v=eiKHDBUfeRg
- Դրամապատում. Հայոց դրամաշրջանառութեան պատմութիւնը, 2019 - https://www.youtube.com/watch?v=UMSGlWYSsao
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի պետական համալսարանի 90-ամեայ պատմութեան ֆակուլտէտը, խմբ. Էդիկ Մինասեան, Երեւան, ԵՊՀ, 2009, էջ 250։
Ներքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արտակ Մովսիսեան, - http://ysu.am/faculties/hy/History/section/staff/person/pFL6gadn92EXLu74K4X6qECH6J