Արմին Վեգնըր
| Արմին Վեգնըր | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | գերմաներէն՝ Armin Theophil Wegner[1] |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Johannes Selbdritt[2], Ömer-Tarik[2], Klaus Uhler[2] և Klaus Uhlen |
| Ծնած է | 16 Հոկտեմբեր 1886[3][4][5][…] |
| Ծննդավայր | Էյբերֆելդ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական Կայսրութիւն[6] |
| Մահացած է | 17 Մայիս 1978[3][4][5][…] (91 տարեկանին) |
| Մահուան վայր | Հռոմ, Իտալիա[6][7] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | լուսանկարիչ, գրագէտ, Մարտիկ, բժիշկ և հեղինակ |
| Ամուսին | Lola Landau?[1] և Irene Kowaliska? |
| Ծնողներ | մայր՝ Marie Wegner? |
| Երեխաներ | Michele Wegner? |
Արմին Վեգնըր (գերմաներէն՝ Armin Theophil Wegner, 16 Հոկտեմբեր 1886[3][4][5][…], Էյբերֆելդ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական Կայսրութիւն[6] - 17 Մայիս 1978[3][4][5][…], Հռոմ, Իտալիա[6][7]), գերմանացի լուսանկարիչ, բանաստեղծ, լրագրող, հրապարակախօս, իրաւագիտութեան դոկտոր։ 1915-1916 թուականներուն, Տէր Զօրի անապատին եւ Կիլիկիոյ, Ամասիայի եւ Տաւրոսի կիրճերուն մէջ եղած է ականատեսը Հայոց Ցեղասպանութեան ու լուսանկարած է գաղթականներու կարաւաններ, ճամբարներ, սովահար, տանջահար մարդիկ, դիակներ եւ գանկերու բլուրներ:
Վեգնըր առաջին անգամ ինքը ցուցադրած է իր լուսանկարները 1919-1921 թուականներուն եւ քաջութիւնը ունեցած է դատապարտելու Մեծ եղեռնը իր դասախօսութիւններուն ժամանակ:
1921 թուականին Վեգնըր, իբրեւ վկայ, ներկայ եղած է Սողոմոն Թեհլերեանի դատավարութեան՝ Պերլին, հաւաքած է սղագրական նիւթեր, գրած է յառաջաբան՝ «Արդար վճիռ», եւ հրատարակած է առանձին գիրքով՝ «Թալեաթ Փաշայի դատավարութիւնը...», 1921։
Իբրեւ գրող
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան գրած է Հայոց Ցեղասպանութեան նուիրուած բանաստեղծութիւններ, արձակ գործեր եւ վկայութիւններ, որոնց բնորոշ են մարդասիրութիւնը, եղբայրութեան գաղափարը, որեւէ ազգի հալածանքի մերժումը։
Բանաստեղծութիւններու առաջին գրքոյկը հրատարակուած է դեռեւս դպրոցական տարիներուն։ 1910 թուականին տպագրուած է «Արձակ բանաստեղծութիւններ» ժողովածոն։
1922 թուականին հրատարակուած «Ճիչ Արարատից» գրքոյկին մէջ, ներկայացնելով Զմիւռնիոյ կոտորածները, Վեգնըր դարձեալ հրապարակած է Թուրքիոյ կառավարող շրջաններու հայատեաց քաղաքականութիւնը եւ արեւմտեան տէրութիւններու անտարբերութիւնը։
Ան երկու անգամ այցելած է Հայաստան՝ 1927-ին եւ 1968-ին։
1968-ին ան այցելած է նաեւ Ծիծեռնակաբերդ եւ խոնարհած՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին առջեւ:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Am Kreuzweg der Welten, В., 1982.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Geni — 2006.
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Munzinger Personen
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #11862993X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 Find A Grave — 1996.