Արմինիա Պապայեան
| Արմինիա Պապայեան | |
|---|---|
| Ծնած է | 8 Յունիս 1876[1] |
| Ծննդավայր | Վիեննա, Աւստրո-Հունգարիա[1] |
| Մահացած է | 11 Ապրիլ 1971[1] (94 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ժիւլիան Ակադեմիա[1] |
| Մասնագիտութիւն | նկարչուհի |
| Ծնողներ | հայր՝ Ավետիք Բաբայան?, մայր՝ Սոֆյա Բաբայան? |
Արմինիա Պապայեան (8 Յունիս 1876[1], Վիեննա, Աւստրո-Հունգարիա[1] - 11 Ապրիլ 1971[1], Փարիզ[1]), հայ գեղանկարչուհի։
Աւետիք եւ Սոֆիա Բաբայեանների դուստրը, Շուշանիկ եւ Մարգարիտ Պապայտաններու քոյրը[2]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է մտաւորականներու ընտանիքի մը մէջ եւ իր երկու քոյրերուն հետ ամբողջ կեանքը նուիրած է արուեստին:
Արմինիա Պապայեան ամուսնացած է ֆրանսացի բժիշկ Շարլ Քարփոնէլի հետ: Արմինիա Պապայեանի նկարչական գործերէն այսօր կը գտնուին Հայաստանի Ազգային պատկերասրահին մէջ, ան 1926, 1928, 1929 եւ 1931 թուականներուն Փարիզի մէջ ունեցած է անհատական ցուցահանդէսներ, որոնց անդրադարձած է մամուլը, մասնաւորապէս՝ Արշակ Չօպանեանի հիմնած «Անահիտ» ամսագիրը:
Բացի կարգ մը անուանի մարդոց դիմանկարներէն, հեղինակած է նաեւ Արշակ Չօպանեանի եւ իր մօր՝ Սոֆի Պապայեանի դիմանկարները: Այս երկու նկարները նոյնպէս կը պահուին Հայաստանի Ազգային պատկերասրահին մէջ: Արմինիա Պապայեան-Քարփոնէլ կը նկատուի ֆրանսահայ կերպարուեստի վառ դէմքերէն մին, անոր մասին յօդուածներ գրուած են. հայագէտ եւ արուեստի քննադատ Արշակ Չօպանեան զայն բնութագրած է իբրեւ Փարիզի ամենէն նուրբ եւ ազնուական արուեստագիտուհիներէն մին:
Երեք քոյրերն ալ՝ Մարգարիտ, Շուշանիկ եւ Արմինիա, ինչպէս նաեւ անոնց ծնողքը, մահացած են Փարիզ[3]:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիմանկարներ․
- «Լուի Լալուա», 1926
- «Մանուէլ տէ ֆալիա»
- «Մարգարիտ Պապայեան»
- «Արշակ Չօպանեան»
- «Սոֆի Պապայեան»
Բնանկարներ․
- «Արեւոտ փողոց»
- «Հիւսիսային ծովափ»
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար - Դուք որոնել եք - ԲԱԲԱՅԱՆ ընտանիք»
- ↑ «ՄԱՐԳԱՐԻՏ ՊԱՊԱՅԵԱՆ ԵՒ ՔՈՅՐԵՐԸ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2026-04-22