Արմինէ Սարգսեան
| Արմինէ Սարգսեան | |
|---|---|
| Ծնած է | 16 Դեկտեմբեր 1959 (66 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք |
| Մասնագիտութիւն | պատմաբան |
| Աշխատավայր | Հայաստանի ազգագրութեան թանգարան և Երեւանի Պատմութեան Թանգարան |
| Վարած պաշտօններ | տնօրէն |
Արմինէ Խորենի Սարգսեան (16 Դեկտեմբեր 1959, Երեւան, Խորհրդային Միութիւն), ազգագրագէտ, պատմական գիտութիւններու թեկնածու, դոցենտ, Երեւանի պատմութեան թանգարանի տնօրէն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արմինէ Սարգսեանը ծնած է 16 Դեկտեմբեր 1959-ին Երեւանի մէջ։
1977 թուականին աւարտած է Երեւանի թիւ 115 միջնակարգ դպրոցը։ Նոյն տարին ընդունուած է Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժինը, զոր աւարտած է 1982 թուականին։
1982 թուականէն սկսեալ աշխատանքի անցած է Հայաստանի ազգագրութեան թանգարանին մէջ։ 1989 թուականին տեղափոխուած է Երեւանի պատմութեան թանգարան, ուր նախ աշխատած է որպէս գիտաշխատող, ապա՝ գիտական գծով փոխտնօրէն։
2002 թուականէն ի վեր կը զբաղեցնէ Երեւանի պատմութեան թանգարանի տնօրէնի պաշտօնը։
Նոյն՝ 2002 թուականին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացած պատմական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան։
Գիտական եւ հասարակական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արմինէ Սարգսեանը հրատարակած է շարք մը գիտական յօդուածներ եւ բազմաթիւ գիտահանրամատչելի աշխատութիւններ՝ նուիրուած պատմութեան, ազգագրութեան եւ թանգարանագիտութեան հարցերուն։
Անդամ է հետեւեալ հասարակական կազմակերպութիւններուն՝
- «Կամուրջ»,
- «Թանգարաններու բարեկամներու ասոցիացիա»,
- «Պատմաբան շրջանաւարտներու միութիւն»։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարեխիղճ եւ նուիրեալ աշխատանքի համար պարգեւատրուած է՝
- Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պատուոգիր (2005),
- Երեւանի քաղաքապետի պատուոգիրներ (2006, 2007),
- Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարի պատուոգիր (2007)։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի նշանաւոր ընտանիքները, մաս 1, Երեւան, 2009, 240 էջ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 373։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մովսես Խորենացու մետալ (2011)[1]։