Արմինէ Գրիգորեան
| Արմինէ Գրիգորեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Յունիս 1968 (58 տարեկան) |
| Ծննդավայր | Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Մասնագիտութիւն | երգչուհի և դերասանուհի |
| Աշխատավայր | Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն, Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն և Դար 21? |
Արմինէ Գրիգորեան (5 Յունիս 1968, Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ երգչուհի, դերասանուհի։
Երգիչ, շոումէն Սամուէլ Գրիգորեանի քոյրն է։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1985 թուականին աւարտած է Վաղարշապատի Մաքսիմ Գորկիի անուան թիւ 5 միջնակարգ դպրոցը։ 1985-1987 թուականներուն ուսանած է Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետին մէջ։ Որպէս մեներգչուհի եւ դերասանուհի աշխատած է Երեւանի Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական, Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կատակերգութեան, «Մեթրօ», «Ոզնիներ» թատրոններուն մէջ։
1995 թուականէն կ՚երգէ որպէս անհատ երգչուհի։ 2006-2008 թուականներուն «Դար 21» հեռուստաընկերութեան մէջ հեղինակած եւ վարած է «Իմ արեւ» հաղորդաշարը։ Արմինէ Գրիգորեանի երգերու մեծ մասը հումօրային ժանրին կը պատկանին[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||