Արմինէ Անտա
| Արմինէ Անտա | |
|---|---|
| Ծննդեան անուն | հայ.՝ Արմինե Աբրահամյան |
| Ծնած է | 7 Ապրիլ 1965 (61 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ |
| Մասնագիտութիւն | դերասանուհի, գրագէտ և պրոդյուսեր |
Արմինէ Անտա (7 Ապրիլ 1965, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ դերասանուհի, գրող, արտադրող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արմինէ Աբրահամեանը ծնած է 7 Ապրիլ 1965-ին, Երեւան։ Աւարտած է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը։ Աշխատած է թատրոնին մէջ որպէս դերասանուհի, հեռուստատեսութեան մէջ եղած է մանկական հաղորդաշարի հեղինակ, ռեժիսոր եւ վարող, ներկայացուցած է իր հեքիաթները, հանդէս եկած է հեքիաթասացի ու տարբեր հերոսներու դերերով[1]։
Արմինէ Անտայի առաջին սցենարա-արտադրողական «Բոժոն» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը (ռեժիսոր՝ Միքայէլ Վաթինեան) մասնակցած է տարբեր միջազգային կինոփառատօներու եւ ստացած է մրցանակներ։ «Ժաննան եւ ձայները» (ռեժիսոր՝ Միքայէլ Վաթինեան) լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցած է 2011 թուականին Հարաւային Քորէա՝ Պուսանի միջազգային կինոփառատօնի պաշտօնական մրցոյթին, եւրոպական պրեմիերան՝ Շուէտի՝ Եօթոպորիի միջազգային կինոփառատօնին։ Ֆիլմը ունեցած է պաշտօնական ցուցադրութիւններ նաեւ Աւստրիոյ, ԱՄՆ-ի, Պելառուսի, Ուքրանիոյ, Էսթոնիայի, Վրաստանի եւ Հայաստանի լաւագոյն կինոփառատօներուն։ Ֆիլմին մէջ հանդէս եկած է որպէս համասցենարիստ, արտադրող եւ գլխաւոր դերակատար[1]։
Նկարահանուած է նաեւ հայկական եւ արտասահմանեան կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերու մէջ՝ Ատոմ Էկոյեանի «Լուսաւորիչ», Է. Բաղդասարեանի «Ներում», «Դու գնա», Ն. Շեկի «2 աշխարհից ի յիշատակ», Մարիա Սահակեանի «Այդ ես չեմ», Միքայէլ Վաթինեանի «Ժաննան եւ ձայները», «Տաքսի «Էլի լաւ ա»», Հ. Ռազաւիի «Ականջօղ» եւ իր նկարահանած «Քամին փչում է»։ Մարիա Սահակեանի «Այդ ես չեմ» ֆիլմի իր դերակատարման համար ստացած է Հայաստանի ազգային կինոմրցանակաբաշխութեան «2-րդ բլանի լաւագոյն դերասանուհի» մրցանակ[1]։
Արմինէ Անտան հեղինակած է հեքիաթի քանի մը գիրք, որոնք լոյս տեսած են իր նկարազարդումներով, ինչպէս նաեւ 30 տպագրութիւններ գրական եւ մանկական մամուլին մէջ։ Անոր առաջին գիրքը՝ «Անկիմիւրի բնակիչները» հեքիաթ-վէպի 1-ին մասը, տպագրուած է 2002 թուականին՝ «Մուտք» մատենաշարով։ 2011 թուականին գիրքի համար արժանացած է «Օրանժ» գիրքի մրցանակի[1][2]։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որպէս դերասան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Հեղինակ | Ֆիլմ |
|---|---|
| Ատոմ Էկոյեան | «Լուսաւորիչ» |
| Է. Բաղդասարեան | «Ներում» |
| Է. Բաղդասարեան | «Դու գնա» |
| Ն. Շեկ | «2 աշխարհից ի յիշատակ» |
| Մարիա Սահակեան | «Այդ ես չեմ» |
| Միքայէլ Վաթինեան | «Ժաննան եւ ձայները»[3] |
| «Տաքսի «Էլի լաւ ա»» | |
| Հ. Ռազաւի | «Ականջօղ» |
| Արմինէ Անտա | «Քամին փչում է»[4] |
Որպէս պրոդիւսէր, սցենարիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Ֆիլմ | Հանդես եկած է որպէս |
|---|---|
| «Քամին փչում է» | Պրոդիւսէր |
| «Ժաննան եւ ձայները»[5] | Սցենարիստ |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 «Արմինե Անդայի մասին zarkfoundation.com կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-06-24-ին։ արտագրուած է՝ 2024-06-24
- ↑ «Արմինե Անդա. «Անկիմյուրի բնակիչները»»։ ImYerevan.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ ապրիլի 13-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ ապրիլի 7
- ↑ «Հայաստանի ազգային կինոկենտրոն»։ ncca.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018 թ․ նոյեմբերի 26-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ ապրիլի 7
- ↑ «Քամին փչում է»։ www.old.gaiff.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ ապրիլի 7-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ ապրիլի 7
- ↑ «Արմինե Անդա. «Մարդկությանը պակասում է ուղղակի հավատալու ֆենոմենը»»։ արտագրուած է՝ 2019 թ․ ապրիլի 7