Արմէն Սարգիսեան

Jump to navigation Jump to search
Արմէն Սարգիսեան
Sarkissian armen profile.jpg
Ծնած է 23 Յունիս 1953(1953-06-23)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Քաղաքացիութիւն Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the United Kingdom.svg Միացեալ Թագաւորութիւն
Ազգութիւն Հայ
Կրօնք Հայ Առաքելական Եկեղեցի
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Կոչում դոցենտ
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, ֆիզիքոս, դիւանագէտ, ձեռնարկատեր, համալսարանի փրոֆէսօր, համակարգչային գիտնական
Աշխատավայր Երեւանի Պետական Համալսարան
Վարած պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ, ambassador of Armenia եւ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Սուրբ Գևորգ Մեծի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան
Կուսակցութիւն անկախ քաղաքական գործիչ
Ամուսին Նունե Սարգսյան
Ծնողներ հայր՝ Վարդան Սարգսյան
Ստորագրութիւն
Armen Sarkissian signature.png

Արմէն Վարդան Սարգիսեան, (ծն.՝ 23 Յունիս 1953(1953-06-23)[1], Երեւան), հայ քաղաքական գործիչ, ֆիզիքոս և համակարգչային գիտնական է, ներկայիս ՀՀ գործող նախագահ: 4 Նոյեմբեր 1996-էն մինչեւ 20 Մարտ 1997 Եղած է ՀՀ վարչապետ, իսկ 1998-ին եղած է ՀՀ դեսպանը Լոնտոնի մէջ: Սարգիսեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնը ստանձնած է 9 Ապրիլ 2018-ին: Ան Հայաստանի Հանրապետութեան չորրորդ նախագահն է:

Կենսագրութիւն եւ Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան, 23 Յունիս 1953-ին:

1970-ին աւարտած է Երեւանի թիւ 114 միջնակարգ դպրոցը:

1976-ին աւարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիքայի բաժինը:

1978-ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի տեսական ֆիզիքայի ամպիոնի ասբիրանդուրան (aspirantura):

Ֆիզիքամաթեմաթիկական գիտութիւններու թեկնածու է, տոսենդ (Docent):

Աշխատանքային փորձը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1976-1990 թուականներուն դասախօսած է Երեւանի պետական համալսարանի Ֆիզիքայի բաժնին մէջ: Հիմնադրած է Երեւանի Պետական Համալսարանի տեսական ֆիզիքայի ամպիոնի բարդ համակարգերու թուաբանական սարքաւորման բաժինը:

1984-1985թթ․ դասախօսած և գիտահետազօտական աշխատանք կատարած է Քեմպրիճի համալսարանի Աստղագիտութեան բաժնին մէջ:

1986-1992թթ․ գիտահետազօտական աշխատանք կատարած, դասախօսած և աշխատած է Մոսկուայի պետական համալսարանին մէջ, Գերմանիայի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու, Յունաստանի, Միացեալ Թագաւորութեան գիտական հաստատութիւններուն ու համալսարաններուն մէջ:

Քաղաքական գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1991-1996 թթ.Միացեալ Թագաւորութիւններուն մէջ վարած է Հայաստանի գործերու ժամանակաւոր հաւատարմատարի, այնուհետեւ ՀՀ դեսպանի պաշտօնը:

1992-1996 թթ․ եղած է Եւրոպայի աւագ դեսպան, ՀՀ դեսպանը Եւրոպական Միութեան, Պելճիքայի, Հոլանտայի, Լուքսեմպուրկի, Վատիկանի, Եւրոպական Միութեան ՀՀ Առաքելութեան ղեկավարը:

1996-1997 թթ․վարած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը:

1998-2000 թթ․ վերանշանակուած է Միացեալ Թագաւորութեան մէջ եւ համատեղութեան կարգով Վատիկանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան:

2000-2013 թուականներուն եղած է Վերակառուցման և Զարգացման Եւրոպական Պանքի աւագ խորհրդական, «Eurasia House International»–ի հիմնադիր նախագահ, Քեմպրիճի համալսարանի Եւրասիական կեդրոնի հիմնադիր եւ տնօրէն, Ամենամեայ Եւրասիական մետիա ֆորումի հիմնադիր, Քեմպրիճի համալսարանի պիզնես դպրոցի Տարեկան միջազգային քոնֆերանսի հիմնադիր, Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Տաւոսի Էներգետիկ անվտանգութեան կլոպալ խորհուրդի նախագահ, Արեւելք-Արեւմուտք հիմնարկի (East-West Institute) համանախագահ, Եւրոատլանտեան անվտանգութեան նախաձեռնութեան (Euro‐Atlantic Security Initiative) յանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդութեան հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհուրդի անդամ, Հարւըրտի համալսարանի Քենետի կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհուրդի անդամ, Շիքակոյի համալսարանի հանրային քաղաքականութեան ուսումնասիրութիւններու Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհուրդի անդամ, Ճոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան խորհուրդի անդամ, «Երեւան, իմ սէր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013 թթ․Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America եւ այլ միջազգային ընկերութիւններու գլխաւոր խորհրդատու եւ այլն:

2013 -2018 թթ. Միացեալ Թագաւորութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան:

2 Մարտ 2018-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմէն ընտրուած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ:

9 Ապրիլ 2018-ին ստանձնած է Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնը:

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2017-ին պարգեւատրուած է «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 1-ին աստիճանի շքանշանով:
  • 2008-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդի կողմէ պարգեւատրուած է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ շքանշանով:
  • 1997-ին Նորին Սրբութիւն Յովհաննէս Պողոս Երկրորդ պապի կողմէ արժանացած է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի:

Հեղինակ է բազմաթիւ ակադեմիական յօդուածներու եւ հրապարակումներու տեսական ֆիզիքայի, աստղաֆիզիքայի, համակարգչային սարգաւորման, քաղաքագիտութեան եւ անցումային տնտեսութեան ոլորտներուն։ Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի պատուաւոր տոքդոր է:

Ունի արտակարգ և լիազօր դեսպանի դիւանագիտական աստիճան։Հայերէնի եւ ռուսերէնի կողքին Սարգիսեան կը տիրապետէ անգլերէն լեզուին:

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։ Կինը՝ Նունէ Սարգսեանը, մտաւորական ընտանիքի զաւակ՝ ծնած է Երեւան 1954-ին: Արուեստաբան է, գրող եւ Մատենադարանի գիտաշխատող:

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1,0 1,1 Munzinger-Archiv — 1913.