Արմէն Գրիգորեան
| Արմէն Գրիգորեան | |
|---|---|
| Ծնած է | 2 Մարտ 1961 (64 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Ուսումնավայր | Մարմնակրթութեան հայկական պետական դպրոց և Հայաստանի պետական կառավարման ակադեմիա? |
Արմէն Գրիգորեան (2 Մարտ 1961, Երեւան, Խորհրդային Միութիւն), նախկին Խորհրդային Միութեան սուսերամարտի տարբեր տեսակի ախոյեանութիւններու եւ միջազգային մրցաշարքերու բազմակի յաղթող եւ մրցանակակիր է:
Աշխատած է Հայաստանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարութեան տարբեր բաժանմունքներուն մէջ, իսկ 2007-2010 ժամանակամիջոցին եղած է Հայաստանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար:
Զուգահեռաբար, ան վարած է նաեւ Հայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէի եւ Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի ընդհանուր քարտուղարի պաշտօնը, ապա` նախագահի պաշտօնը:
Գրեթէ քառորդ դար, Հայաստանի սուսերամարտի ֆետերասիոնի նախագահի պաշտօնը վարած է[1]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանի հրամանագիրով, Արմէն Գրիգորեան պարգեւատրուած է Հայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէի շքանշանով[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «Նախկին Նախարար Արմէն Գրիգորեան Պարգեւատրուեցաւ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-02-02։ արտագրուած է՝ 2025-05-23