Jump to content

Արմէն Գուլակեան

Արմէն Գուլակեան
Ծննդեան անուն հայ.՝ Արամ Կարապետի Գուլակյան[1]
Ծնած է 20 Հոկտեմբեր (1 Նոյեմբեր) 1899[1]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[2][1]
Մահացած է 22 Սեպտեմբեր 1960(1960-09-22)[2][1] (60 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն[2][1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց[1] և Մոսկուայի Հայկական Դրամատիքական Թատերախումբ[1]
Երկեր/Գլխաւոր գործ Նամուս և Պեպո?
Մասնագիտութիւն թատերական ռեժիսոր, թատերագիր, թատերական ուսուցիչ, դերասան և քաղաքական գործիչ
Աշխատավայր Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոն»?, Մոսկուայի Հայկական Դրամատիքական Թատերախումբ, Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն[1], Երևանի բանվորական շրջիկ թատրոն?, Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1], Պատանի Հանդիսատեսի Թատրոն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն?[1] և Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Վարած պաշտօններ ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]
Ամուսին Անահիտ Մասչյան?

Արմէն Գուլակեան (20 Հոկտեմբեր (1 Նոյեմբեր) 1899[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 22 Սեպտեմբեր 1960(1960-09-22)[2][1], Երեւան, Խորհրդային Միութիւն[2][1]), հայ դերասան, բեմադրիչ, թատերագիր եւ թատերական գործիչ։ Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ (1940)։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Թիֆլիս[3], արհեստաւորի ընտանիքի մէջ։ Նախնական կրթութիւնը ստացած է քաղաքային տարրական դպրոցին մէջ։ Այնուհետեւ, մտած է Ներսիսեան դպրոց, զոր աւարտած է 1921-ին։

1918-1919ին ուսանած է դերասաններ Ամօ Խարազեանի եւ Օվի Սեւումեանի աշխատանոցներուն մէջ, իսկ 1921-1924ին՝ Մոսկուայի հայկական տրամաթիք աշխատանոցին մէջ։

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1925-ին Թիֆլիս վերադառնալով, Գուլակեան մտած է հայկական թատրոն, սկիզբը իբրեւ մասնագիտական, ապա՝ իբրեւ երկրորդ բեմադրիչ։

Ան փորձած է կազմակերպել ինքնուրոյն թատրոն-աշխատանոց Մոսկուայի աշխատանոցի այն շրջանաւարտներէն, որոնք Թիֆլիս կը գտնուէին, բայց չէ յաջողած։

Առողջական խնդիրներու պատճառով, Գուլակեան ստիպուած եղած է Դիլիջան փոխադրուիլ՝ 1926 թուականին։

Կազմակերպած է «Երեւանի բանուորական շրջիկ թատրոն»ը Դիլիջանի մէջ, որուն բեմագիրները ինք գրած ու բեմադրած է, մասնակցելով նաեւ իբրեւ դերասան։

Առողջական վիճակի բարելաւումէն ետք, Գուլակեան տեղափոխուած է Երեւան եւ ընդունուած՝ Առաջին պետթատրոն (1937-ին վերանուանուած՝ Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն

1927-էն սկսեալ, եղած է թատրոնի բեմադրիչ, իսկ 1930-1938 եւ 1944-1953 թուականներուն՝ գլխաւոր բեմադրիչ։

Անոր գլխաւոր բեմադրութիւններէն եղած են Սունդուկեանի «Խաթաբալա» (1927), «Պէպօ» (1929, 1935, 1948) եւ Շէյքսփիրի «Մաքպէթ» (1933) թատերախաղերը, ուր Գուլակեան յաջողած է ստեղծել բեմական հետաքրքրական կացութիւններ եւ իր սեփական մտայղացումը բացայայտել։

1938-ին Գուլակեան գործի անցած է Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէթի ակադեմական թատրոնը իբրեւ գլխաւոր բեմադրիչ, այդ պաշտօնը վարելով 1938-1945 եւ 1958-1960 թուականներուն։ Հոն բեմադրած է Արմէն Տիգրանեանի «Անոյշ»ն ու «Դաւիթ Բէկ»ը, Տիգրան Չուխաճեանի «Արշակ Բ.»ը, Ժորժ Պիզէի, Ճիւզեփփէ Վերտիի, Ճաքոմօ Փուչինիի եւ ուրիշներու օփերաները։

Կարճ ժամանակով, 1955-1956ին Ստանիսլաւսկիի անուան ռուսական թատրոնի գլխաւոր բեմադրիչը եղած է։

Վաստակաւոր բեմադրիչը 1940-ին Հայաստանի վաստակաւոր արուեստագէտի տիտղոսը ստացած է, իսկ 1946-ին ու 1950-ին Հայաստանի պետական մրցանակի (այդ ժամանակ՝ Ստալինի անունով) երրորդ աստիճանի դափնեկիր եղած է։

Գուլակեան գրած ու բեմադրած է շարք մը թատերախաղեր, դերեր խաղացած է «Նամուս» (1925) եւ «Պէպօ» (1935) շարժանկարներուն մէջ, իսկ 1944-էն սկսեալ դերասաններու եւ բեմադրիչներու խումբեր ղեկավարած է Երեւանի պետական գեղարուեստա-թատերական հիմնարկին մէջ։

Երեւանի մէջ փողոց մը իր անունը կը կրէ[4]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 Гулакян Армен Карапетович // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. «Արմեն Գուլակյան. Խաշթառակցի կոշկակարի ընտանիքից մինչև թատրոն և «ամենապրոֆեսիոնալի» կոչում»։ FastNews (արեւելահայերէն)։ արտագրուած է՝ 2025-09-03
  4. «ԱՐՄԷՆ ԳՈՒԼԱԿԵԱՆ (մահ՝ 22 Սեպտեմբեր, 1960)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-09-03
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։