Արմենուհի Թէրզեան
| Արմենուհի Թէրզեան | |
|---|---|
| Ծնած է | 1910 |
| Ծննդավայր | Իսթանպուլ |
| Մահացած է | 1992 |
| Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա |
| Քաղաքացիութիւն | Իսթանպուլահայ |
| Մասնագիտութիւն | բանաստեղծուհի |
Սրմենուհի Թէրզեան, (1910 – 1992) Ծնած եւ մահացած է Իսթանպուլ։ Յաճախած է Ներսէսեան վարժարան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զաւակը երզնկացի ծնողներու, ծնած է Պոլիս, Սկիւտար։ Նախակրթութիւնը եւ երկրորդական ուսումը ստացած է Գընալը կղզիի Ներսէսեան ազգային վարժարանին մէջ, ապա ինքնաշխատութեամբ զարգացած է եւ յառաջդիմած՝ մասնաւորաբար գրական մարզին մէջ։
Իր առաջին քերթուածը՝ «Որոշում»՝ հրատարակուած է «Մարմարա» օրաթերթի գրական էջին մէջ, 1962 թուականին։
1969-1981 պաշտօնավարած է «Մարմարա» օրաթերթի խմբագրատան մէջ, որպէս տեւական աշխատակից։ Աշխատակցած է իսթանպուլահայ մամուլին բանաստեղծութիւններով եւ քրոնիկներով։ Մաս կազմած է «Մարմարա»-ի խմբագրական կազմին։ Արժանացած է Սարգիս Պօղոսեանի «Իսթանպուլահայ բանաստեղծներ» մրցանակին։ Օգտագործած է Արիան գրչանունը։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր գործերն են-
- Հետքեր, քերթուածներ (Պոլիս, 1968)
- Մթնշաղ, քերթուածներ (Պոլիս, 1978)
- Արիանի Ակնարկէն, արձակ քրոնիկներ (Պոլիս, 1986)։
1966-1967 տարեշրջանին արժանացած է Ֆրանսահայ ասմունքող Սարգիս Պօղոսեանի հիմնած՝ «Իսթանպուլահայ Բանաստեղծներու Մրցանակ»ին։
Ա. Թէրզեան ունի զգայուն եւ մշտադալար գրիչ մը։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սփիւռքահայ Արդի Գրականութիւն (խմբ. խմբագրող եւ համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, «Ռօյըլ Օք», 1994։