Արմենուհի Քոթանեան
| Ծննդավայր |
|
|---|---|
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
| Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Արմենուհի Յովսէփի Քոթանեան (), հայ բժիշկ-հիգիենիստ է, բժշկական գիտութիւններու դոկտոր (2016)[1], փրոֆեսոր։ Ան կը դասաւանդէ Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարանի Հիգիենայի եւ էկոլոգիայի ամպիոնին մէջ[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արմենուհի Քոթանեանը ծնած է 21 Յունիս 1960-ին, Թալին քաղաքին մէջ։ 1978-1984 թուականներուն ուսանած եւ աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանի սանիթարահիգիենիկ բաժանմունքը։
- 1994-1997 թուականներուն՝ ԵՊԲՀ Հիգիենայի եւ էկոլոգիայի ամպիոնի ասպիրանտ,
- 1997-2005 թուականներուն՝ նոյն ամպիոնի ասիստենտ,
- 2005 թուականէն մինչեւ այսօր՝ Հիգիենայի եւ էկոլոգիայի ամպիոնի դոցենտ։
1998 թուականին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն՝ «Արարատեան դաշտի եղանակակլիմայական պայմաններու հիգիենիկ առանձնայատկութիւնները եւ մետէոպաթիկ հակազդեցութիւններու գնահատումը սիրտ-անօթային հիւանդութիւններու օրինակով» թեմայով եւ ստացած բժշկական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան[3]։
2016 թուականին պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւն՝ «Հայաստանի Հանրապետութեան տարածքին մէջ միջավայրային բնական գործօններու բժշկա-էկոլոգիական հիմնահարցերը» թեմայով եւ ստացած բժշկական գիտութիւններու դոկտորի գիտական աստիճան[4]։
Մասնագիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2008 թուականէն մինչեւ այսօր՝ «Հանրային առողջութիւն եւ առողջապահութեան կազմակերպում» փորձագիտական յանձնաժողովի անդամ,
- 2009 թուականէն մինչեւ այսօր՝ մասնագիտական քննական որակաւորման յանձնաժողովի անդամ,
- 2011 թուականէն մինչեւ այսօր՝ «Կանխարգելիչ բժշկութիւն» հայկական ասոցիացիայի անդամ,
- 2011 թուականէն մինչեւ այսօր՝ «Կանխարգելիչ բժշկութիւն» ցիկլային մեթոտական յանձնաժողովի անդամ,
- 2017 թուականէն մինչեւ այսօր՝ ԵՊԲՀ «Առողջապահութեան կազմակերպում» (045) մասնագիտական խորհուրդի նախագահի տեղակալ։
Ան մասնակցած է համալսարանական եւ հանրապետական բազմաթիւ գիտաժողովներու։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արմենուհի Քոթանեանի գիտական հետազօտութիւնները կը վերաբերին՝
- կլիմայի եւ անոր առողջապահական ազդեցութիւններուն,
- խմելու ջուրի հիգիենային,
- իոնացնող եւ ռատիոակտիւ ճառագայթներու ազդեցութեան,
- սնունդի հիգիենայի եւ անոր նորմաւորման խնդիրներուն։
Նրա աշխատանքները նշանակալի ներդրում ունեցած են բժշկական էկոլոգիայի եւ կանխարգելիչ բժշկութեան զարգացման մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Supreme Certifying Committee»։ bok.am (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022 թ․ մայիսի 27-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 25
- ↑ «Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն»։ old.ysmu.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023 թ․ նոյեմբերի 25-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 25
- ↑ «Supreme Certifying Committee»։ bok.am (հայերեն)։ 1998 թ․ հունիսի 9։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022 թ․ մայիսի 27-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 25
- ↑ «Supreme Certifying Committee»։ bok.am (հայերեն)։ 2015 թ․ հունիսի 9։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022 թ․ մայիսի 27-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 25