Արմենոխորի, Ֆլորինա
Գիւղ | |
---|---|
Արմենոխորի, Ֆլորինա | |
Αρμενοχώρι | |
![]() Արմենոխորի, Ֆլորինա | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Ֆլորինա |
ԲԾՄ | 670 մեթր |
Բնակչութիւն | 846 (2021) մարդ |
Արմենոխորի (յուն․՝ Αρμενοχώρι)․ Ֆլորինա նահանգի դաշտային գիւղ, Հիւսիսային Յունաստան։ Ծովի մակերեսէն բարձրութիւնը 670 մեթր է։ Արմենոխորի տեղանունը՝ (արեմենի + խորիօ, այսինքն հայերու գիւղ) ինքնին կը վկայէ հայերու ներկայութիւնը շրջանին մէջ։ Գիւղին հին անումը եղած է Արմենորօ կամ՝ Արմենոր (Αρμένορο, Άρμενορ)։
Հայերու վաղեմի բնակութիւնը շրջանին մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերը առաջին անգամ հոն կը հաստատուին Զ․ դարավերջը։ Բիւզանդիոնի եւ Պարսկաստանի միջեւ պատերազմի աւարտին, Հայաստանի մեծ մասը՝ արեւմտեան, կ՛իյնայ բիւզանդական իշխանութեան ձեռքը։ Մորիկ կայսր (582-602), հայերու գերիշխանութիւնը ջնջելու, անհետացնելու համար, իր բանակին հայկական գունդերը կը փոխադրէ կայսրութեան հեռաւոր շրջաններ։ Այսպէս, Զ․ դարավերջէն մինչեւ Է․ դարասկիզբին, մօտաւորապէս 30 000 հայ զինուորներ Մակեդոնիա եւ Թրակիա կը հաստատուին։
Նորագոյն շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ 2021-ի մարդահամարին, բնակչութեան թիւը 846 է, եւ կը բաղկանայ բնիկ Մակեդոնացիներէ եւ Պոնտոսի գաղթականներէ։ Բնակչութեան մեծամասնութիւնը անասնապահութեամբ եւ հողագործութեամբ կը զբաղի։