Արմենոխորի, Կիպրոս
| Գիւղ | |
|---|---|
| Արմենոխորի, Կիպրոս | |
| Αρμενοχώρι | |
|
կանաչով Արմենոխորի գիւղին դիրքը Լիմասոլ գաւառին մէջ | |
| Երկիր | Կիպրոս |
| Շրջան | Լիմասոլ |
| Արմենոխորի համայնքային խորհուրդի նախագահ[2][3] | Խրիստոս Հապու[1] |
| Տարածութիւն | 8,195450 քմ² |
| ԲԾՄ | 290 մեթր |
| Պաշտօնական լեզու | Յունարէն |
| Բնակչութիւն | 218(2011) մարդ |
| Ժամային գօտի | UTC+2[4] և UTC+3։00[4] |
| Փոստային ցուցանիշ | 4523[4] |
Արմենոխորի (յուն․՝ Αρμενοχώρι)․ Լիմասոլ գաւառի գիւղ, Կիպրոս։ Ծովի մակերեսէն բարձրութիւնը 290 մեթր է։ Հայաբնակ գիւղ եղած է մինչեւ օսմանեան տիրապետութեան ժամանակաշրջանի (1571-1878) առաջին տարիներուն։
Դիրքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գտնուի Լիմասոլ (Լեմեսոս) քաղաքէն 10 քլ հիւսիս-արեւելք։ Հարաւէն սահմանակից է Այիոս Թիխոնաս գիւղին հետ, հարաւ-արեւմուտքէն՝ Մութայաքա, արեւմուտքէն Ֆինիքարիա, հիւսիսէն Բրասթիօ Քելաքիու եւ արեւելքէն Բարեքլիսիա գիւղերուն հետ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արմենոխորի տեղանունը՝ (արեմենի + խորիօ, այսինքն հայերու գիւղ) ինքնին կը վկայէ հայերու ներկայութիւնը շրջանին մէջ։ Մեծն Տիգրան կ՛ընդարձակէ իր կայսրութիւնը եւ կը գրաւէ Սուրիան, Լիբանանը, Իսրայէլի մաս մը եւ Կիպրոս։ Ան իր բանակին մէկ մասը Կիպրոս կը ձգէ, որպէսզի ապահովէ յոյն բնակչութիւնը արաբներու յարձակումներէն։ Արմենոխորիի վայրը յարմար կը նկատէ բանակին զինուորներուն հաստատման համար։
Օսմանեան տիրապետութեան շրջանին (1571-1878), գիւղին բնակչութեան կազմը փոփոխութիւններու կ՛ենթարկուի եւ գիւղը թուրք կիպրացիներէ կը բնակուի։ Մինչեւ 1940-ի տասնամեակին, գիւղին մէջ կը բնակէին քիչ թիւով յոյն կիցրացիներ, որոնք սակայն 1960-էն առաջ գիւղէն կը հեռանան։

Երկու գլխաւոր համայնքներու միջեւ (յունական եւ թրքական) ծագած բախումներուն ընթացքին, Արմենոխորի կը հաստատուին թուրք կիպրացիներ մօտակայ Մաթիքոլոնի գիւղէն։ Թուրքերու Կիպրոս ներխոըժումէն ետք՝ 1974, գիւղին թուրք բնակիչները կը հաստատուին թուրքերուն կողմէ գրաուած շրջաններուն մէջ, մեծամասնութիւնը՝ Դիքոմոս։

Արմենոխորի կը հաստատուին Կիպրոսի գրաւեալ շրջաններէն յոյն կիպրացի գաղթականներ։ ԻԱ․ դարուն, գիւղը կը բարգաւաճի եւ կը դառնայ զբօսաշրջիկութեան կեդրոն։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կիպրոսի մէջ տեղի ունեցած մարդահամարներուն արձանագրութիւնները կը վկայեն թէ 1973-ին գիւղը զարգացման գագաթնակէտին հասած էր։ Թրքական ներխուժման պատճառով, բնակչութեան կազմը կը փոխուի։ Արմենոխորիին թուրք բնակիչները կը հաստատուին թուրքերուն կողմէ գրաուած շրջաններուն մէջ եւ յոյն բնակիչները կը հաստատուին գիւղին մէջ։ Վերջին տասնամեակներուն, շնորհիւ զբօսաշրջիկութեան զարգացման, գիւղին մնայունբնակչութեան թիւը բարձրացած է․ ստորեւ ցուցակը։
| Մարդահամար | 1881 | 1891 | 1901 | 1911 | 1921 | 1931 | 1946 | 1960 | 1973 | 1976 | 1982 | 1992 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակչութիւն | 69 | 89 | 104 | 145 | 124 | 162 | 155 | 162 | 224 | 109 | 128 | 141 | 167 | 218 |
[5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ένωση Κοινοτήτων Επαρχίας Λεμεσού
- ↑ Union of Cyprus Communities - District of Limassol
- ↑ Ένωση Κοινοτήτων Κύπρου - Επαρχία Λεμεσού
- ↑ 4,0 4,1 4,2 Armenochori — Postcode Query.
- ↑ Լիմասոլ գաւառի համայնքներու միութիւն(յունարէն)
- ↑ Լիմասոլ գաւառի համայնքներու միութիւն(անգլերէն)
- ↑ Արմենոխորի․ վարչական եւ աշխարհագրական տուեալներ(անգլերէն)
- ↑ 1881․ կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1891կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1901կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1911 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1921 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1931 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1946 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1960 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1976 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1982 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 1992 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 2001 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ 2011 կիպրոսի մարդահամար(անգլերէն)
- ↑ Տիգրան Մեծ(անգլերէն)
- ↑ INTERNET ARCHIVES Եգիպտացիներուն, կարթագենացիներուն, Ասորիներուն, Բաբելոնացիներոն, Միտանիներուն եւ Պարսիկներուն հին պատմութիւնը․ Rollins, Charles (1844), հին պատմութիւն, հտ․4(անգլերէն)