Jump to content

Արմենոխորի, Խանիա

Համայնք
Արմենոխորի, Խանիա
Αρμενοχώρι
Երկիր Յունաստան
Շրջան Խանիա, Կրետէ
ԲԾՄ 210 մեթր
Բնակչութիւն 27 (2011) մարդ
Փոստային ցուցանիշ 73400

Արմենոխորի (յուն․՝ Αρμενοχώρι,պաշտօնական անուանումը՝ Αρμενοχώριον)․ Քիսամոս քաղաքապետութիւն, Խանիա Շրջանային Միաւոր, Կրետէ, Յունաստան։ Կիսալեռնային բնակավայր, որ կը գտնուի Խանիայէն 41 քլ դէպի հարա-արեւմուտք։ Ծովի մակերեսէն բարձրութիւնը 210 մեթր է։ Արմենոխորի տեղանունը՝ (արեմենի + խորիօ, այսինքն հայերու գիւղ) ինքնին կը վկայէ հայերու ներկայութիւնը շրջանին մէջ։ Բիւզանդիոնի կայսր՝ Նիքիֆորոս Ֆոքաս, երբ Կրետէն կ՛ազատագրէ (961), անոր բանակին մէջ ծառայող մեծ թիւով հայ զինուորներ հոն կը հաստատուին։ Այդ պատճառով, Կրետէի մէջ կը հանդիպինք «հայկական գիւղերու»․ Արմենի (Խանիա), Արմենի (Լասիթի), Արմենի (Ռեթիմնօ)։

Բնակավայրը պետական ճանաչում կը ստանայ 1925-ին եւ մազ կը կազմէ Խանիա նահանգին Մալաթիրու համայնքին, իսկ 1929-ին՝ Սֆաքոբիղադի համայնքին։ 1997-ին եւ 2010-ին Յունաստանի տարածքին տեղի ունեցած աշխարհագրական վարչական փոփոխութիւններով, յաջորդաբար մաս կը կազմէ Մեթիմնի քաղաքապետութեան եւ ապա՝ Քիսամոս քաղաքապետութեան։ Ըստ 2011-ի մարդահամարին, բնակչութեան թիւը 27 է։ Վերջին տասնամեակներուն մնայուն բնակչութեան թիւը, հետզհետէ կը նուազի․ ստորեւ ցուցակը։

Մարդահամար 1961 1971 1981 1991 2001 2011
Բնակչութիւն 85 66 48 39 47 27

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]