Արմենի (Ռեթիմնօ)
| Գիւղ | |
|---|---|
| Արմենի, Ռեթիմնօ | |
| յուն․՝ Αρμένοι | |
|
Տպաւորիչ բնակարան, Արմենի՝ Ռեթիմնօ | |
| Երկիր |
|
| ԲԾՄ | 380 մեթր |
| Բնակչութիւն | 254 (2021) մարդ |
| Փոստային ցուցանիշ | 741 50 |
Արմենի (յուն․՝Αρμένοι)․ գիւղ, արեւմտեան Կրետէ, Յունաստան։ Ռեթիմնօ քաղաքապետութեան համանուն համայնքին կեդրոնն է։ Ըստ 2021-ի մարդահամարին, Արմենի ունի 416 բնակիչ։
Դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արմենի գիւղը կը գտնուի Ռեթիմնոյէն 10,5 քլ հարաւ եւ ծովու մակերեսէն 380 մեթր բարձրութեամբ հովիտի մը մէջ (Վրիսինաս լերան արեւմուտքը)՝ ծանօթ իբրեւ Արմենոքամպոս, այսինքն՝ հայերու դաշտավայրը։ Հոն կը մշակուին որթատունկի այգիներ, ձիթենիներ եւ զանազան պտղատու ծառեր, ինչպէս նաեւ գետնախնձոր եւ կաղնիներ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղին կից, դէպի հարաւ, տարածուած է Կրետէին մեծագոյն եւ հանրածանօթ յետ-Մինոասեան գերեզմանատունը։ Այդ պատահմամբ յայտնաբերուած է 1969-ին, երբ Սոմաթա գիւղին աշակերտներ, մօտակայ հողատարածքի մը վրայ նկատած են ցիր ու ցան անօթներ։ Շրջանը այդ օրէն սկսեալ հնաբանական վայր յայտարարուած է եւ մինչեւ այսօր հնաբանական պեղումներ կը կատարուին։ Յայտնաբերուած են յետ-մինոասեան ժամանակաշրջանի (Ք․Ա․1425 - Ք․Ա․1210) ընտանեկան 231 դամբաններ, անվնաս վիճակի մէջ։
Սթերիոս Սբանաքիս հնաբանը կը նշէ թէ Արմենի տեղանունը յառաջ եկած է հոն հաստատւոած հայ զինուորներէն, երբ Բիւզանդիոնի կայսր՝ Նիքիֆորոս Ֆոքաս, Կրետէն կ՛ազատագրէ (961) եւ անոր բանակին մէջ ծառայող մեծ թիւով հայ զինուորներուն կ՛արտօնէ հոն հաստատուիլ։
Վենետիկեան իշխանութեան ընթացքին, Արմենի երկու գիւղերու բաժնուած էր․ Աբանօ եւ Քաթօ Արմենի։ Այդպէս ալ նշած է Ֆրանչեսքօ Պարոցի (Francesco Barozzi), ԺԶ․ դարու իտալացի թուաբանագէտ եւ գիտնական, 1577-ի իր արձանագրութիւններուն Armenus Cato եւ Armenus Apano (Վարի Արմենուս եւ Վերի Արմենուս)։ Բեթրոս Քասթրոֆիլաքաս, 1583-ին վենետիկեան մարդահամարին արձանագրութիւններուն մէջ, կը նշէ թէ Քաթօ Արմենուս ունէր 155 բնակիչներ եւ Աբանօ Արմենուս՝ 228 բանկիչներ։ 1630-ին, երկու գիւղերը նոյն անունով կը նշէ իր արձանագրութիւններուն մէջ ԺԷ․ դարու քարտէսագրող եւ ճարտարագէտ Ֆրանչեսքօ Պազիլիքաթա (Francesco Basilicata)։

Աբանօ Արմենի բնակավայրին մէջ թուրքեր հաստատուած են, սակայն Օսմանեան դարաշրջանին ըստ 1834-ի եգիպտական մարդահամարինն գիւղէն հեռացած են։ 1881-ի մարդահամարին, Արմենի գիւղին մէջ կը բնակէին 348 քրիստոնեայ եւ 142 թուրք բանկիչներ։
1900-ի մարդահամարին, գիւղը կը պատկանէր Վրիսինես քաղաքապետութեան եւ ունէր 424 բանկիչներ։ 1925-ին, Արմենի գիւղը կ՛ընդրկուի Ռեթիմնօ գաւառին մէջ։
Ստորեւ բնակչութեան ժողովրդագրութիւնը 1900-էն մինչեւ 2021 ըստ կատարուած մարդահամարներուն։
| Մարդահամար | 1900 | 1920 | 1928 | 1940 | 1951 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 | 2011 | 2021 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակչութիւն | 424 | 353 | 383 | 392 | 513 | 410 | 401 | 337 | 310 | 313 | 379 | 416 |
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Armenoi xeimonas.jpg
-
Աղբիւր մը եւ ձէթի հին գործարան
-
Այիոս Սոթիրաս եկեղեցի
-
Արմենի գիւղին մուտքը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Նախորդ դարերու Կրետէի գիւղեր եւ քաղաքներ, Սբանաքիս Սթերյոս, Բոլիթիա հրտ․ 1991, էջ 146-147(յունարէն)
- ↑ Ռեթիմնոյի հնաբանական վայրեր եւ յուշարձաններ․ Ռեթիմնօ տարածքաշրջանի վարչական շրջան (յունարէն)
- ↑ Արմենի Ռեթիմնօ․ հնաբանական վայրը․ Ռեթիմնոյի քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ Ռեթիմնոյի հնաբանական վայր․ յետ-մինոասեան գերեզմանոց, 22-4-2025(յունարէն)
- ↑ [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.statistics.gr/documents/20181/1210503/FEK_monimos_rev.pdf/125204a0-726f-46fe-a141-302d9e7a38dc 2021-ի մարդահամար, հրտ․՝ 12-6-2023-ին]
- ↑ Ռեթիմնոյի քաղաքապետութիւն․ Արմենի [permanent dead link]