Jump to content

Արմենի (Մեսինիա)

Բնակավայր
Արմենի կամ Արմենյի
յուն․՝ Αρμενιοί
Արմենի, Քիբարիսիա, Մեսինիա
Երկիր Յունաստան
Շրջան Քիբարիսիա, Մեսինիա նահանգ, Պելոպոնես
ԲԾՄ 107 մեթր
Բնակչութիւն 254 (2021) մարդ
Հեռախօսային ցուցանիշ 27610
Փոստային ցուցանիշ 24500

Արմենի, Արմենյի եւ կամ Արմենի՛ (յուն․՝Αρμένοι, Αρμενιοί, Αρμενοί)․ Մեսինիա, Պելոպոնես։ Մեսինիա նահանգին Թրիֆիլիաս քաղաքապետութեան բնակավայր։ ԻԱ․ դարուն, ծանօթ է Արմենյի անունով։ Ըստ 2021-ի մարդահամարին, Արմենյի ունի 254 բնակիչ։

Արմենյի կը գտնուի Քիբարիսիայէն 4 քլ դէպի հարաւ-արեւելք։ Ծովու մակերեսէն բարձրութիւնն է 107 մեթր եւ Յոնեական ծովուն ափերէն հեռաւորութիւնը մօտաւորապէս 4 քլ է։

Տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անուան ստուգաբանութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արմենյի կամ Արմենի տեղանունը յունարէն լեզուին մէջ կը գործածուի յոգնակիով՝ հայեր, եւ ինքնին կը վկայէ հայերու ներկայութիւնը Կրետէի եւ Յունաստանի տարածքին զանազան շրջաններուն մէջ։

Արմենյի կամ Արմենի բնակավայրին անունին մասին կան բազմաթիւ ենթադրութիւններ․ անունը հաւանաբար յառաջ եկած է՝

  • Բիւզանդիոնի բանակին մէջ կռուող հայ զինուորներէն։ Բիւզանդիոնի կայսր՝ Նիքիֆորոս Ֆոքաս, երբ Կրետէն կ՛ազատագրէ (961), անոր բանակին մէջ ծառայող մեծ թիւով հայ զինուորներուն կը քաջալերէ որ հոն հաստատուին եւ Կրետէի մէջ կը հիմնուին հետեւեալ գիւղերը․-
    1. Խանիա նահանգին մէջ՝ Արմենի եւ Արմենոխորի,
    2. Ռեթիմնօ նահանգին մէջ՝ Արմենի,
    3. Լասիթի նահանգին մէջ՝ Արմենի։
    4. Հետագային հայ վաճառականներ կը հասնին Մեսինիայի (հարաւային Պելոպոնես) այդ շրջանը եւ անոր կու տան իրենց ինքնութեան անունը՝ Արմենյի կամ Արմենի։
  • Յունական դիցաբանութեան մէջ Օրմենոս (հին յուն․՝ Ὄρμενος) կամ Արմենոս (հաւանաբար կամ ոչ Արղոնաւթիս անունէն)․ ան Էոլոս աստուծոյ թոռն էր, Քերքաֆոսին զաւակը եւ Ամիտորասին հայրը։ Արղոնաւթեան արշաւանքի աւարտէն ետք, մասնակցողները կը ցրուին յունական շրջաններ։ Արմենոս կը հաստատուի այդ շրջանը եւ իր կու տայ իր անունը՝ Արմենյի կամ Արմենի։
  • «Αρμενίζει» (արմենիզի) բառէն։ Բնակավայրը ծովուն մօտ գտնուելով, անունը առած է յունարէնի «արմենիզի» բառէն, որ կը նշանակէ նաւու մը հանդարդ ու շքեղ ընթացքը ծովուն ջուրերուն վրայէն։ 1684-1689 տարիներուն ընթացքին, օսմանցիներն ու վենետիկցիները կը մրցակցէին Պելոպոնեսը իշխելու համար։ Երբ վենետիկցիներուն նաւատորմիղը Պելոպոնես կը հասնի, բնակիչները կը հիանան անոր շքեղութեան եւ հետեւեալ «բանաստեղծութիւնը» կը հիւսեն․- «Նստէի եւ դիտէի թէ ինչպէս Ռիղասին նաւատորմիղը կը ծփայ ծովուն վրայ եւ զարդարուած հարսի նման ծոց մը կը փնտռէ, նաւահանգիստ մը խարիսխ նետելու համար, չորսհարիւր անձնակազմով եւ 62 ռազմանաւերով կը փնտռէ Խալիլ Փաշային, որպէսզի անոր դէմ կռուի» (Να καθόμουν κι' αλόγιαζα του Ρήγα την αρμάδα πως «αρμενίζει» κι έρχεται σα νύφη στολισμένη γυρεύει κόλφο (κόλπο) για να μπει, λιμένα για ν' αράξει γυρεύει το Χαλήλ Πασά, για να τον πολεμήσει με τετρακόσια κάτεργα, με 'ξήντα δυο φρεγάδες
  • Հայաստանէն արտագաղթած հայէ մը՝ Αρμένης (=հայ), որ շրջանին մէջ հաստատուած է իբր մեծ կալուածատէր։

Հակիրճ պատմական ակնարկ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բնակավայրին շրջանը, հնադարին մաս կազմած է Նեսթորայի թագաւորութեան։ Շրջանը յայտնաբերուած տաճարի մը սիւները այդ կը վկայեն՝ թէ տաճարը եղած է հոյակապ եւ փառաւոր, ինչպէս նաեւ շրջանին հարստութիւնը։ Բիւզանդիոյ կայսր Մեծ Գոնտանտինոս երբ Պելոպոնես կ՛արշաւէ, այդ տաճարին հաստատուն սիւներուն վրայ կը կառուցէ Սուրբ Գոստանտինոս եկեղեցին։

Բնակավայրը ինկած է բազմաթիւ արշաւողներու տիրութեան տակ․ բիւզանդացիներուն, վենետիկցիներուն (երկու անգամ), քաբուչինոներուն (Order of Friars Minor Capuchin), սլաւներուն, թուրքերուն, գերմանացիներուն եւ իտալացիներուն։ Իսկ բնակիչները մասնակցած են Յունաստանի Ապստամբութեան (1821)՝ ազատութեան եւ անկախութեան պայքարներուն, Փոքր Ասիոյ արշաւանքին (1918-1922), Յունաստանի եւ Ալպանիոյ սահմանագիծին վրայ տեղի ունեցած յունաիտալական պատերազմին (Երկրորդ համաշխարհային Պատերազմի սկիզբները) եւ գերմանացիներու ներխուժումին դէմ, Յունական Դիմադրութեան (Ապրիլ 1941 – Հոկտեմբեր 1944), ինչպէս նաեւ Թուրքիոյ Կիպրոս ներխուժումին ընթացքին։

Վենետիկեան երկրորդ տիրապետութեան ընթացքին, տեղի կ՛ունենայ բնակչութեան առաջին մարդահամարը՝ 1689, ըստ որուն, Արմենյի (Armenius) ունի 60 բնակիչ։

Արմենյիի հնադարեան ջրաղացը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մինչեւ 1955-ին, կը գործէր հին ջրաղացը, ծանօթ «Ղերօ Միլոնաս Եորղոս Սթաթոբուլոսին ջաղացքը» (ο Μύλος του Γέρο Μυλωνά Γεωργίου Σταθόπουλου) անունով։

Մարդահամարներ եւ բնակչութեան թիւ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մարդահամար 1689 1844 1896 1907 1928 1940 1951 1961 1971 1981 1991 2001 2011 2021
Բնակչութիւն 60 196 336 493 453 510 522 491 332 499 317 462 314 254

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Արմենյի Մեսինիային փոստային հասցէն(յունարէն)
  2. «Քիբարիսիայի Թրիֆիլիաս քաղաքապետութիւն․ Արմենյի(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-01-28-ին։ արտագրուած է՝ 2025-05-17 
  3. Արմենյի(յունարէն)
  4. Ցուցակ Յունաստանի գաւառներու, քաղաքներու, գիւղերու եւ բնակավայրերու բնակչութեան թիւին, 1846(յունարէն)
  5. Յունաստանի 1879-ի մարդահամար(յունարէն)
  6. 1890․Յունաստանի մարդահամար, էջ89(յունարէն)
  7. Յունաստանի մարդահամար, էջ 105(յունարէն)
  8. [https://www.eetaa.gr/metaboles/apografes/apografi_1907_2.pdf 1907, Յունաստանի մարդահամար, էջ395(յունարէն)]
  9. 1920,Յունաստանի մարդահամար, էջ 237(յունարէն)
  10. 1928․Յունաստանի մարդահամար, էջ 278(յունարէն)
  11. 1940․Յունաստանի մարդահամար, էջ306(յունարէն)
  12. 1951․ Յունաստանի մարդահամար, էջ 149(յունարէն)
  13. Յունաստանի մարդահամար, էջ 144(յունարէն)
  14. 1971․ Յունաստանի մարդահամար, էջ 140(յունարէն)
  15. [ https://www.eetaa.gr/metaboles/apografes/apografi_1981_1.pdf 1981․ Յունաստանի մարդահամար, էջ 150(յունարէն)]
  16. 1991․ Յունաստանի մարդահամար, էջ 183(յունարէն)
  17. 2001․ Յունաստանի մարդահամար, էջ 183(յունարէն)
  18. 2011․ Յունաստանի մարդահամար, էջ 183 (յունարէն)
  19. BREVE DESCRITTONE DEL REGNO DI MOREA Վենետիկեան բնիկ պատմագրութիւն Պելոպոնեսի վենետիկեան բռնիշխանութեան, հատոր 1, Աթէնք 1993
  20. Վենետիկցիներուն իշխանութեան շրջանի մարդահամար, հրտ․՝ Αδελφών Περρή, Աթէնք 1883, էջ՝ 686-710(յունարէն)
  21. «Թրիֆիլիաս քաղաքապետութիւն(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2025-04-19-ին։ արտագրուած է՝ 2025-05-17 
  22. տեսերիզ․ Արմենյի Մեսինիաս(յունարէն)
  23. Արմենյի, Պելոպոնես․ աշխարհագրական տուեալներ(յունարէն)