Արման Մանուկեան
Արման Մանուկեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 15 Մայիս 1904 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 10 Մայիս 1931 (26 տարեկանին) |
Մահուան վայր | Հոնոլուլու, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ![]() |
Կրթութիւն | Նիւ Եորքի արուեստի ուսանողական լիկա |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Թեմաներ | Գեղանկարչութիւն |
Arman Manookian Ուիքիպահեստում |
Արման Թադէոս Մանուկեան, (15 Մայիս 1904, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 10 Մայիս 1931, Հոնոլուլու, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) ամերիկացի հայազգի նկարիչ, որ յայտնի է իր Հաուայ կղզիներու բնանկարներով։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Կոստանդուպոլսոյ մէջ 1904 թուականին։ Ընտանիքին երեք զաւակներուն աւագն էր[1]: Նախնական կրթութիւնը ստացած է Մխիթարեաններու միաբանութեան մէջ։ ԸՆտանիքը փրկուած է Մեծ Եղեռնէն: 1920 թուականին կը տեղափոխուի Միացեալ նահանգներ, ուր 16 տարեկան Արմանը նկարչութեան դասընթացքներու կը մասնակցի Ռոտ Այլընտի նկարչական դպրոցին մէջ (անգլերէն՝ Rhode Island School of Design): Միացեալ նահանգներուն մէջ կրաֆիական տիզայնով՝ գիրքերը ձեւաւորելով կը զբաղի։ Անոր հետաքրքութեան հիմնական առարկան ծովն էր ու ծովու մարդիկ։
Ծառայութեան Տարիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1923 թուականին ծառայութեան կը մտնէ Միացեալ նահանգներու ծովային հետեւակի կորպուս։ Ծառայութեան ժամանակ մայոր Էտուին Նորթ ՄաքՔլելընի (անգլերէն՝ Edwin North McClellan) մօտ համհարզ էր: Այդ ընթացքին ան գծանկարներ կը պատրաստէ «Լիտըրնեք» անունով (անգլերէն՝ Leatherneck) ամսագրին համար։ Ծառայութեան ընթացքին ԱՄՆ Ծովային հետեւակի կորպուսի պատմութեան համար կատարած է 75 գծանկար, որոնք ժամանակ մը չեն հրատարակուած ու այժմ կը գտնուին Հոնոլուլուի թանգարանին մէջ։
Ստեղծագործման տարիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1927 թուականին զինուորական ծառայութիւնը աւարտելէն ետք Մանուկեան կ'որոշէ մնալ եւ ստեղծագործել Հաուայան կղզիներուն մէջ։ Հոնոլուլուի մէջ ան կ'աշխատի «Հոնոլուլու սթար տեղեկագիր» (անգլերէն՝ Honolulu Star-Bulletin) եւ «Խաղաղ ովկիանոսի դրախտ» (անգլերէն՝ Paradise of the Pacific) ամսագրերուն մէջ։
Ցուցադրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1929 թուականին Արման Մանուկեան հանդէս կու գայ առաջին անհատական հանդէսով։ Այժմ անոր յղումները բարձր գնահատում ստացած են։ Հոնոլուլուի գեղարուեստի ակադեմիան Արման Մանուկեանի մահէն քիչ մը անց ոգեկոչման ցուցահանդէս մը կը կազմակերպէ եւ 4 Նոյեմբեր 2010 թուականէն մինչեւ 24 Ապրիլ 2011 թուական՝ հետահայեաց ցուցահանդէս «Գոյնի իմաստը/գծի արտայայտչութիւնը՝ Արման Մանուկեանի մոտերնիզմը» (անգլերէն՝ Meaning in Color/Expression in Line: Arman Manookian’s Modernism) խորագրով։ Արման Մանուկեանի գործերը կը գտնուին Բիշոպ եւ Հոնոլուլուի արուեստի թանգարաններու եւ մասնաւոր հաւաքածուներու մէջ։ Հաուայան կղզիներուն մէջ Արման Մանուկեանը յայտնի է որպէս «Հաուայան Վան Կոկ»[2]։
Մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ապրած է Հոնոլուլուի խոր ընկճախտին մէջ եւ 1931 թուականին մինակութեան մէջ անցնասպան կ՛ըլլայ[3]:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Forbes, David W., Encounters with Paradise: Views of Hawaii and its People, 1778-1941, Honolulu Academy of Arts, 1992, 212-256. (անգլերէն)
- Gard, Rowan, “Escape into Color”, Innov8, Mar/April 2011, pp. 36–39. (անգլերէն)
- Papanikolas, Theresa, "Meaning in Color/ Expression in Line: Arman Manookian’s Modernism", Honolulu Academy of Arts, Vol. 82, No. 6, Nov/Dec 2010, pp. 4–5. (անգլերէն)
- Papanikolas, Theresa and DeSoto Brown, Art Deco Hawai'i, Honolulu, Honolulu Museum of Art, 2014, ISBN 978-0-937426-89-0, pp. 86–93 (անգլերէն)
- Seed, John, «Arman Manookian: Fragile Paradise»։ Honolulu Magazine։ արտագրուած է՝ 2011 թ․ ապրիլի 2 (անգլերէն)
- Seed, John http://www.huffingtonpost.com/john-seed/rare-manookian-paintings_b_643357.html Rare Manookian Paintings Removed from the Hotel Hana-Maui (անգլերէն)
- Seed, John A., Arman Manookian: An Armenian Artist in Hawai'i, Published by blurb.com, 2011, 36. (անգլերէն)
- Severson, Don R., Finding Paradise, Island Art in Private Collections, University of Hawaii Press, 2002, 124. (անգլերէն)
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- 15 Մայիսի ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Սթամպուլ ծնածներ
- 10 Մայիսի մահեր
- 1931 մահեր
- ԱՄՆ մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գեղանկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի ծովանկարիչներ
- Pages using ISBN magic links