Արձանիկ՝ Տապիր (Ք.Ա. 15-14-րդ Դարեր, Նոյեմբերեան)
| բարձրութիւն | 19 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 86 սանտիմետր |
Արձանի՝ տիպիր, պրոնզաձոյլ արձանիկ, հնագիտական օբյեկտ, որ կը պահուի Երեւանի մէջ գտնուող Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ եւ գրանցուած է 2908-1 համարի տակ։
Այս աձանիկը կը համարուի Ք.Ա. 15-14-րդ դարերու հնութիւն։ Յայտնաբերուած է Հայաստանի Տաւուշի մարզի Նոյեմբերեան քաղաքի տարածքին մէջ[1]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քառանկիւնի հարթակին կանգնած տապիրի՝ ձիու ոճաւորուած կերպար է։ Հաստամարմին է եւ երկարադունչ:Ականջները կարճ ու ցից են։ Աչքերը տրուած են քանդակով, ակնախոռոչները՝ փոսորակով։ Իրանի առաջամասը գօտեւորած է սանձափոկերով, իսկ կողերուն ունի մէկական եռակիւնաձեւ կտրուածքներ։
Պատուանդանը ուղղահայեաց գծազարդ սիւներ են, որ կ՚աւարտին եռանկիւնի ծակոտիներով յարդարուած տակառաձեւ յաւելուածքով։
Պատուանդանի հիմքի ծայրերուն պատկերուած են ոճաւորուած թռչնագլուխներ։ Կերպարը սնամէջ է, իսկ մակերեսը պատուած է կանաչաւուն պատինայով։ Պոչը կոտրուած է[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

