Արծրունիներ
Արծրունիներ, հայ նախարարական տոհմ:
Ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ Արծրունիներու տոհմական աւանդապատումներուն՝ Արծրունիներու իշխանական տունը կը ծագի Հայկ Նահապետէն սերած Տորք Անգեղէն։ Արծրունիներու նախնիները եկած են Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գաւառէն։
Ըստ Մովսէս Խորենացիի՝ Արծրունիներու նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագաւորին որդի Սանասարն էր, որ եղբօրը՝ Ադրամելէքին հետ, սպաննելով հայրը, ապաստանած էր Հայաստանի Սիմ կոչուող լեռներուն մէջ։ Այս վարկածը նման է Մովսէս Խորենացիի այն պնդումին, թէ իբր Բագրատունիները հրեայ ծագում ունեցած են, ինչը, սակայն, բազմիցս հերքուած է ապացոյցներով[1]։
Մեծ Հայք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաշէսեան եւ Արշակունի հայոց թագաւորներու օրով Արծրունիները ռազմաքաղաքական կարեւոր դեր խաղացած են։ Արծրունիներու գլխաւոր մրցակիցը Մարդպետունի նախարարական տոհմն էր։ Արշակունիներու եւ Մարդպետներու համագործակցութիւնը, վերջիններուս մրցակցութիւնը Արծրունիներուն դէմ, ինչպէս նաեւ Պարսկաստանի տիրոյթներուն սահմանակից ըլլալը պատճառ կը դառնան, որ Դ․ դարուն Արծրունիները որդեգրեն կեդրոնախոյս եւ պարսկամէտ քաղաքականութիւն։
Արծրունիները կը ձգտէին Սասանեաններու աջակցութեամբ բարձր դիրքի հասնիլ Մեծ Հայքի մէջ։ Սակայն նման ակնկալիքները ապարդիւն կը մնան, եւ անոնք յուսախաբ կ'ըլլան՝ երես թեքելով Սասանեաններէն։
Մարզպանական Հայաստան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայ Արշակունեաց թագաւորութեան վերացումէն ետք, պարսից արքունիքը համահաւասար սպառնալիք կը դառնայ թէ՛ Արծրունիներուն եւ թէ՛ անոնց մրցակից Մարդպետունիներուն համար։ Այս տոհմերը, բնական մղումով, կը նախընտրեն միաւորուիլ՝ համատեղ դիմակայելու պարսից տիրապետութեան։ Միաւորումը կ'ընթանայԱրծրունիներու գերակայութեան ներքոյ եւ աւելի եւս կը զօրացնէ զանոնք։
449 թուականին գումարուած Արտաշատի ժողովին մասնակցող նախարարներու եւ հոգեւորականներու շարքին կային նաեւ Արծրունիներու տոհմի ներկայացուցիչներ։

Աւարայրի ճակատամարտին հայոց բանակի կեդրոնական զօրախումբին հրամանատարը եղած է Ներշապուհ Արծրունին։ Ըստ Եղիշէի՝ Աւարայրի ճակատամարտին զոհուածներու եւ հետագային նահատակուածներու շարքին կային նաեւ Արծրունիներէն[2]։
Գահացանկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Անունը | Իշխել է | Նշումներ |
|---|---|---|
| Վահան Արծրունի | ||
| Սահակ Բ. | ? - 762 | Վահան Արծրունիի որդին, Վասպուրականի իշխան |
| Գագիկ Ա. | 762 - 772 | Սահակ Բ.-ի եղբայրը, Վասպուրականի իշխան |
| Համազասպ Ա. | 772 - 785 | Գագիկ Ա.-ի որդին, Վասպուրականի իշխան |
| Մերուժան Բ. | Համազասպ Ա.-ի եղբայրը, Վասպուրականի իշխան | |
| Գագիկ Բ. | 785 - 800 | Վասպուրականի իշխան |
| Համազասպ Բ. | 800 - 836 | Գագիկ Ա.-ի որդին, հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունիի դստեր՝ Հռիփսիմէի ամուսինը, գահերեց իշխան |
| Աշոտ Ա. | 836 - 852, 868 - 874 | Համազասպ Բ.-ի աւագ որդին, գահերեց իշխան |
| Գուրգէն Ա. | 852 - 855 | Ապուպելճ Արծրունիի որդին |
| Գրիգոր Ա. | 857 - 868, 874 - 887 | Աշոտ Ա. Արծրունիի որդին, հայոց թագաւոր Աշոտ Բագրատունիի դստեր՝ Սոֆիային ամուսինը, գահերեց իշխան |
| Աշոտ Բ. | 887 - 904 | Գրիգոր-Դերենիկի որդին, գահերեց իշխան |
| Գագիկ Գ. | 904 - 943 | Աշոտ-Սարգիսի որդին, 908-էն - Վասպուրականի թագաւոր |
| Գուրգէն Բ. | 904 - 925 | Պարսկահայքի իշխան, Աշոտ-Սարգիսի որդին |
| Դերենիկ-Աշոտ | 943 - 959 | Գագիկ Ա.-ի որդին |
| Աբուսահլ-Համազասպ | 959 - 972 | Գագիկ Ա.-ի որդին |
| Աշոտ-Սահակ | 972 - 991 | Ապուսահլ-Համազասպի որդին |
| Գուրգէն-Խաչիկ | 991 - 1003 | Ապուսահլ-Համազասպի որդին |
| Սենեքերիմ | 1003 - 1021 | Ապուսահլ-Համազասպի որդին |