Jump to content

Արծուաբերդ

Գյուղ
Արծուաբերդ
Երկիր Հայաստան
Մարզ [[]]
Տարածութիւն 29,305 քմ²
ԲԾՄ 1290 մեթր
Պաշտօնական լեզու հայերէն
Բնակչութիւն 2847 մարդ (2011)[1]
Ազգային կազմ Հայեր
Ժամային գօտի UTC+4

Արծուաբերդ (նախկին անուանումը՝ Ղրղի), գիւղ Հայաստանի Տաւուշի մարզին մէջ, նախկին Շամշադինի շրջանին մէջ։ Վերանուանուած է Արծուաբերդ 25 Յունուար 1978-ին[2]։ Արծուաբերդը կը գտնուի Բերդ քաղաքէն 11 քմ դէպի հարաւ-արեւելք։ Արծուաբերդի մօտ կը գտնուին նաեւ Այգեձորը (9 քմ դէպի արեւելք), Չինարին (13 քմ դէպի արեւելք), Չորաթանը (3 քմ դէպի հիւսիս) եւ Նորաշէնը (6 քմ դէպի հիւսիս)։

Արծուաբերդ գիւղը հիմնուած է Արցախի Հանրապետութեան Ղարաղալու գիւղէն եկած տեղահանուածներու կողմէ։ Գիւղի տարածքը հարուստ է հնութիւններով՝ Սուրբ Զօրաւոր եկեղեցի, խաչքարեր, բերդի աւերակներ, կիկլոպեան հնութիւններու աւերակներ[3]։

Գիւղը կը գտնուի կլիմայական բարեխառն գօտիի մէջ, ամրան միջին ջերմաստիճանը +29 C° է, ձմրան՝ -3 C°։ Գիւղը կը գտնուի ծովի մակերեւոյթէն 1290 մեթր բարձրութեան վրայ։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդիւնքներուն՝ Արծուաբերդի մշտական բնակչութիւնը կազմած է 2847, առկայ բնակչութիւնը՝ 2582 մարդ[4]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիներու մէկ մասը եկած է Լեռնային Ղարաբաղէն[5]։

Արծուաբերդի բնակչութեան փոփոխութիւնը ժամանակի ընթացքին՝ ստորեւ[6][7].

Տարի 1831 1873 1886 1897 1908 1914 1916 1922 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 293 656 832 1353 911 1233 1920 2387 2338 2994 3315 3622 4285 3541 3284 3320 2847[8] 3228

Բնակչութիւնը կը զբաղուի անասնապահութեամբ, բուսաբուծութեամբ, այգեգործութեամբ։

Համայնքը ունի երկու դպրոց, առողջութեան կեդրոն, մշակոյթի տուն, համայնքային կեդրոն, մանկապարտէզ, փոստի բաժանմունք։

  • Մանուէլ Բադալեան, պետական գործիչ
  • Ռոզա Մխիթարեան, դերասան
  • Պաւել Մատինեան, բժիշկ
  • Գուրգէն Զարգարեան, հանրապետութեան լաւագոյն ուսուցիչ 2015 թ.
  • Լեւոն Գագիկի Լոբեան, «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ։

Արմատներով արծուաբերդցիներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Սուրէն Երիցեան, գործարար ՌԴ, «Տաւուշ» տեքստիլ ձեռնարկութեան հիմնադիր։
  • Դերենիկ Դումանեան, Հայաստանի Առողջապահութեան նախարար (2012-2014)
  • Հրանտ Բաբասեան, գործարար ՌԴ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 33 
  3. «Տավուշի մարզպետարան, Արծվաբերդ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ սեպտեմբերի 16-ին։ արտագրուած է՝ 2014 թ․ մայիսի 22 
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Կաղապար:Գիրք:ՏԲ1
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ արտագրուած է՝ 2014 Մայիսի 20 
  7. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  8. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները