Արեթուսա
| Արեթուսա Αρέθουσα | |
|---|---|
|
| |
| Ծնողներ | Նիրէաս եւ Օգէանիդա Դորիդա |
Արեթուսա (յուն․՝ Αρέθουσα)․ յունական դիցաբանութեան մէջ աղբիւրներու եւ անտառներուն յաւերժահարսն է։ Ան Արթեմիս աստուածուհիին ուղեկիցը եւ Նիրէասին ու Օգէանիդա Դորիդային դուստր։
Դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զայն սիրեց Ալֆիոս՝ գէտերուն աստուածը, եւ Արեթուսա իրմէ խուսափելու համար, անցաւ Պեղոպոնեզի ու Սիչիլիոյ միջեւ ծովերէն հասնելու համար Սիրաքուսեսի Օրթիղիա կղզին եւ Արթեմիս զայն հարուստ վճիտ ջուրով աղբիւրի վերածեց։ Այս ատեն Ալֆիոս կը կերպարանափոխուի զօրաւոր ընդծովեայ գետի (ծովու հոսանք), որուն ուժգնութիւնը չկրցաւ նոյնիսկ Ադրիաս (Ատրիաթիք ծով) կեցնէ, որպէսզի իր ջուրերը միացնէ Արեթուսային աղբիւրներուն։
Կը կազմէ հին յունական իմացական մարդակերպական պատկերացումը՝ ծովուն հետ «միացումին», քաղցրահամ գետերու եւ ակերու։
Արեթուսա եւ Տիմիթրա աստուածուհին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այդ ժամանակ, երբ Ադիս առեւանգած էր Բերսեֆոնին, իր մայրը՝ Տիմիթրա իր դուստրերը որոնելու թափառումներուն ընթացքին Արեթուսային հանդիպեցաւ։ Արեթուսա կ՛աղաչէ Տիմիթրան դադրի Սիչիլիան պատժելէ՝ իր դուստրին անհետացումին համար։ Ան Տիմիթրային յայտնեց որ երբ իր գետը երկրին տակէն կը ճամբորդէր, Բերսեֆոնին տխուր տեսաւ՝ որպէս Ենթաշխարհի թագուհի։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Վիրղիլիոս․ Թա Եէորղիքա 4․344 – Բրոթոբորիա գրադարան
- ↑ Բաւսանիաս․ Յունաստանի շրջապտոյտներ / Իլիաքոն Ա Գիրք Ե․,7․3 [...τὸ δὲ διὰ τῆς θαλάσσης ἰόντα ἐνταῦθα ἀνακοινοῦσθαι τὸ ὕδωρ πρὸς τὴν πηγὴν οὐκ ἔστιν ὅπως ἀπιστήσω, τὸν θεὸν ἐπιστάμενος τὸν ἐν Δελφοῖς ὁμολογοῦντά σφισιν, ὃς Ἀρχίαν τὸν Κορίνθιον ἐς τὸν Συρακουσῶν ἀποστέλλων οἰκισμὸν καὶ τάδε εἶπε τὰ ἔπη: "Ὀρτυγίη τις κεῖται ἐν ἠεροειδέι πόντῳ, Θρινακίης καθύπερθεν, ἵν' Ἀλφειοῦ στόμα βλύζει. μισγόμενον πηγαῖσιν ἐυῤῥείτης Ἀρεθούσης". κατὰ τοῦτο οὖν, ὅτι τῇ Ἀρεθούσῃ τοῦ Ἀλφειοῦ τὸ ὕδωρ μίσγεται, καὶ τοῦ ἔρωτος τὴν φήμην τῷ ποταμῷ πείθομαι γενέσθαι..]
- ↑ Smith, Ալֆիոս
- ↑ Սիրաքուզի Արեթուսայի տասնադրամեան դրամները կ'առաջարկուին հին դրամներու աճուրդին մէջ վաճառքի, 27-2-2012