Արեգակնային Համակարգութեան Մոտել
Արեգակնային համակարգութեան մոտել (անգլ.՝ Plate with a symbolic model of the solar system), Արեգակնային երկրակեդրոն համակարգութեան մոտելը պատկերող դրուագուած թիթեղ, որու ստորին մասի կեդրոնը պատկերուած է Երկիր մոլորակը (խաչաձեւ հիմքով եւ կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով)։ կը թուագրուի Ք.Ա. 12-11-րդ դարերուն։ Այն շրջապատուած է ջուրի եւ մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով։ Գլխավերեւի սկաւառակը կը խորհրդանշէ Արեգակը։ Արեգակի եւ Երկրի միջեւ կը գտնուին հինգ մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Եուբիթէրը, Սաթուրնը եւ Լուսինը[1]
Յայտնաբերուած է Սեւանի աւազանին մէջ (ե), յայտնաբերողը Երուանդ Լալայանն է։ Արեգակնային համակարգութեան մոտելը կը պահպանուի Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ[2]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրակեդրոն համակարգի այսպիսի դասաւորութիւնը կը հանդիպի նաեւ հայկական միջնադարեան ձեռագրերուն մէջ։ Արեգակնային համակարգութեան մոտելը կապուած է Հայկական լեռնաշխարհում Բրոնզէ դարում տարածուած արեւի պաշտամունքի հետ։ Բրոնզեդարեան Հայաստանի բնիկներն արեւին պաշտել են որպէս կենսահաստատ զօրութեան՝ զարթօնքի, պտղաբերութեան եւ բոլոր բարիքները ստեղծող գերբնական ուժ եւ այն պատկերած են երկրաչափական մարմիններու, տարբեր կենդանիներու տեսքով։ Աւելի ուշ արեւը ներկայացուած է նաեւ անտրոպոմորֆ կամ մարդկային կերպարանքով։
Հայկական լեռնաշխարհին բնորոշ է արեւի կապը ճառագայթաւոր անիւի հետ, ուստի անուաձեւ, բազմաթիւ ճառագայթներով սկաւառակները յաճախ կը հանդիպին Հայաստանի պրոնզեդարեան արուեստի յուշարձաններուն մէջ[3]։
Հեթանոսական պաշտամունքի մեկնաբանման օրինակներ կը հանդիպինք Եզնիկ Կողբացիի մօտ.
Եւ այնու կենդանութեամբ, ըսեն, ամէնայն արարածք զնորայ բնութենէն կախեալ կան, որպէս ճառագայթք արեգական զանուէն կախեալ կան։ Եւ ինքն մի է եւ բազում, եւ բազում է եւ մի. որպէս արեգակն մի է եւ բազում, զի մի անիւ է եւ բազում ճառագայթք։
Կառուցուածք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արեգակնային համակարգութեան մոտելի ստորին հատուածին վրայ համեմատաբար աւելի մեծ պատկերուած է Երկիր մոլորակը, որ շրջապատուած է երկու՝ ջրային եւ մթնոլորտային շերտերով։ Երկիր մոլորակէն վեր պատկերուած են եօթ լուսատուները։ Այս լուսատուներէն ամենավերինը ունի ամենամեծ ճառագայթող սկաւառակը եւ, ենթադրաբար, կը խորհրդանշէ Արեգակը։ Միւս լուսատուներէն Երկրին ամենամօտ գտնուողը, երեւի թէ Լուսինն է, քանի որ այդ շրջանին կը համարէր, որ Երկրին գտնուող ամենամօտ լուսատուն՝ Լուսինն է։ Մնացած հինգ լուսատուները՝ անոնք այն ժամանակ յայտնի հինգ մոլորակներն են։ Երկնային լուսատուներու մէջ ներգծուած են ցուլի կամ եզան գլուխներ։
Արեգակը, Լուսինն ու հինգ մոլորակները, Երկրի շուրջը բոլոր կողմերուն չեն դասաւորուած, քանի որ Պրոնզէ դարուն մարդիկ պատկերացում չունէին լուսատուներու շարժման մասին։ Արեգակնային համակարգութեան այս մոտելը ստեղծուած է երկրակեդրոն համակարգի հիման վրայ, նման դասաւորութեամբ պատկերներ կը հանդիպոին նաեւ հայկական ձեռագիրերուն մէջ[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Թումանյան Բ. (1965)։ Բրոնզե դարի գոտի-օրացույց։ Երևան։ էջեր 10–11
- ↑ «Հնագիտական Հավաքածու, Հայաստանի պատմության թանգարանի վեբկայք»։ historymuseum.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ հունվարի 7-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ հոկտեմբերի 6
- ↑ Իսրայելյան Հասմիկ (1967)։ «Արևի պաշտամունքի հետքերը բրոնզեդարյան Հայաստանում»։ Լրաբեր Հասարակական Գիտությունների (4): 77–88։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018 թ․ հունիսի 19-ին
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973
- Հասմիկ Իսրայելյան, Արևի պաշտամունքի հետքերը բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1969
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010
- Levon Abrahamyan. The Killing of Hero's Adversary in the Armenian Epic, 160- 177 pp.,Aramazd, Volume VIII, Issues 1-2, 2013-2014.
- Levon Abrahamyan. Hero Chained in a Mountain: On the Semantic and Landscape Transformations of a Proto-Caucasian Myth, 208- 221 pp.,Aramazd, Volume I, 2006
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

