Արբիիես
Արտաքին տեսք
| Արբիիես հին յուն․՝ Άρπυιες | |
|---|---|
|
| |
| Ծնողներ | հայր՝ Թաւմաս, մայր՝ Էլեքթրա |
Արբիիես (յուն․` Άρπυιες )․ յունական դիցաբանութեան մէջ, իգական հրէշներ էին։ Անոնք Թաւմանտային եւ Օգէանիդա Իլեքթրային դուստրերն էին եւ աստուածներու պատգամաբեր Իրիդա աստուածուհիին քոյրերը։
Անուան ստուգաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուրի վերաբերեալ Արբիիես անունը յառաջ եկած է αρπαγή - άρπαξ - αρπάζω բառերէն․ թարգմ․՝ առեւանգում - առեւանգ - առեւանգել։ Կը վերաբերէր փոթորկալի հովին մարմնաւորումին։
Անուան մասին տարբեր կարծիքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օմիրոս, որպէս Արբիիես միայն մէկ անուն կու տայ՝ Բոդաղրի, որուն կը սեպէ Ախիլէասին ձիերուն մայրը (Զեֆիրոսին հետ յարաբերուելէ ետք)։
Իսիոդոսին համաձայն, երկու Արբիիես կան․ Աէլօ եւ Օգիբեթի, որոնց աւելի ուշ Գելէնօն կ՛աւելցնէ։
Այս հրէշները արձանագրուած են նաեւ Աէլովուս, Նիքոթօի, Օգիթօի, Օգիբոդի եւայլն անուններով։ Անոնք ունէին թռչունի կերպարանք կինի գլուխով, իրենց քրոջ՝ Իրիդային հակառակը։