Արաքսի Օհանեան
Արտաքին տեսք
| Արաքսի Օհանեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Յունիս 1911 |
| Ծննդավայր | Ատապազար, Թուրքիա |
| Մահացած է | 12 Մարտ 1981 (69 տարեկանին) |
| Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | Դերասանուհի |
| Ծնողներ | Գալուստ Օհանեան |
Արաքսի Գալուստ Օհանեան (Վարդեան, 5 Յունիս (18 Յունիս) 1911 - Ալմալու, 12 Մարտ 1981, Գահիրէ), հայ դերասանուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արաքսի Օհանեանը ծնած է Ադաբազարի Ալմալու գիւղը։ 1923 թուականէն բնակած է Եգիպտոսի մէջ։ 1927 թուականէն նուիրուած է բեմին։ Խաղցեր է աւելի քան 300 դեր։ Սիրանոյշէն յետոյ երկրորդ հայ դերասանուհին է, որ խաղցեր է Համլեթի դերը Ուիլիըմ Շէյքսփիրի «Համլեթ», 1956)։ Հեղինակեր եւ բեմադրեր է «Նշանուածներ», «Ա՞ն էր, թէ աս է», «Սայաթ-Նովա», «Կեանքի հեգնանքը», «Գիւտին զոհը», «Մալվինէ» եւ այլ փիեսներ[1]։
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սոնա՝ Շիրվանզադէի «Նամուս»
- Աննա՝ Գրիգոր Տէր-Գրիգորեանի «Գարնան անձրեւ»
- Թեոֆիլ՝ Շանթի «Կայսր»
- Մարգարիտ՝ Տիւմա-որդու «Կամելիազարդ տիկինը»
- Համլեթ՝ Ուիլիըմ Շէյքսփիրի «Համլեթ», Սիրանոյշէն յետոյ երկրորդ հայ դերակատարուհին
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007