Արաքսեայ Աւետիսեան
| Ծնած է | 1 Հոկտեմբեր 1918 (107 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Գիւմրի |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | մանկաբարձ |
Արաքսեայ Մկրտիչի Աւետիսեան (1 Հոկտեմբեր 1918, Գիւմրի), հայ բժիշկ, մանկաբարձ եւ կինեկոլոգ։ Բժշկական գիտութիւններու թեկնածու (1962), փրոֆէսէօր (2000)։ Էքոլոժիոյ եւ կենսագործունէութեան անվտանգութեան միջազգային գիտութիւններու ակադեմիայի անդամ (2003)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1943-ին աւարտած է Երեւանի բժշկական համալսարանը։
1962-1996 թուականներուն աշխատած է ԵԲԻ-ի մանկաբարձութեան եւ կինեկոլոգիայի ամպիոնին մէջ, իսկ 1968-1969 թուականներուն եղած է ամպիոնի վարիչը։ 1996-2004 թուականներուն աշխատած է «Հայպուսակ» հիմնարկին մէջ։
Ապացուցած է տեղային սառեցումով ներզատիչ համակարգի խթանման կարելիութիւնները եւ այդ միջոցներով բուժած շարք մը կինեկոլոգիական եւ մանկաբարձական հիւանդութիւններ։
Արաքսեայ Աւետիսեան հաստատած է Ջերմուկ հանքային ջուրի արդիւնաւէտութիւնը՝ կանանց սեռական օրկաններու բորբոքային հիւանդութիւններու բուժման եւ թրիքոմոնոզի հարուցիչի յայտնաբերման մէջ[1]։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակ է հետեւեալ գիրքերուն՝
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Ավետիսյան, Արաքսյա Մկրտչի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ արտագրուած է՝ 2018 թ․ դեկտեմբերի 24