Արարատ Յակոբեան
| Արարատ Յակոբեան | |
|---|---|
| Ծնած է | 26 Փետրուար 1947 (78 տարեկան) |
| Ծննդավայր | Ապագա, Էջմիածնի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | պատմաբան |
| Աշխատավայր | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ |
Արարատ Յակոբեան (26 Փետրուար 1947, Ապագա, Էջմիածնի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), պատմաբան, պատմական գիտութիւններու դոկտոր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հայաստանի Արմաւիրի մարզի Ապագայ գիւղը, ակունքները` պատմական Սասունէն:
1971-ին ԵՊՀ պատմութեան բաժանմունքը աւարտելէ ետք աշխատանքի է անցած Հայկ. ՍՍՀ ԳԱ Պատմութեան հիմնարկին մէջ, ուր ալ պաշտպանած է թեկնածուական եւ դոկտորական ատենախօսութիւնները:
2005-2013 գլխաւորած է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) պատմութեան եւ քաղաքագիտութեան ամպիոնը ու ստացած է փրոֆեսօրի գիտական կոչում:
Անոր գիտական հետաքրքրութիւնները կ'ընդգրկեն Հայաստանի 20-րդ դարու հասարակական-քաղաքական պատմութեան առանցքային բազմաթիւ հիմնահարցեր[1]:
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրատարակած է 20-է աւելի մենագրութիւն, 100-է աւելի գիտական յօդուածներ` նուիրուած Ա. հանրապետութեան, հայ քաղաքական կուսակցութիւններու, հայ պարբերական մամուլի, Հայկական հարցի, Մոսկուայի ու Կարսի պայմանագրերու, ստալինեան քաղաքական բռնաճնշումներու պատմութեան եւ արդիական հնչեղութեան տարաբնոյթ այլ հիմնահարցերու լուսաբանմանն ու գնահատականին[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «Ընթերցումներ. Միացեալ Եւ Անկախ Հայաստանի Գաղափարը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2022-05-24։ արտագրուած է՝ 2025-08-14