Արամայիս Սրապեան
Արտաքին տեսք
| Արամայիս Սրապեան | |
|---|---|
| Ծնած է | 25 Հոկտեմբեր 1910[1] |
| Ծննդավայր | Նիքոմետիա, Եալովա, Թուրքիա[1] |
| Մահացած է | 14 Փետրուար 1969[1] (58 տարեկանին) |
| Մահուան վայր | Միլանօ, Իտալիա[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1] և Միլանի համալսարան?[1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ, հանրային գործիչ և մշակութային գործիչ |
Արամայիս Սրապեան (25 Հոկտեմբեր 1910[1], Նիքոմետիա, Եալովա, Թուրքիա[1] - 14 Փետրուար 1969[1], Միլանօ, Իտալիա[1]), հայ գրող, հասարակական-մշակութային գործիչ
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած էր Կէյվէյի Միջագիւղը, 1910-ին: Մեծ եղեռնին տարագրուած` նախնական կրթութիւնը ստացած էր Պոլսոյ եւ Քորֆուի որբանոցներուն մէջ: 1923-ին անցած է Վենետիկ, ուր 1929-ին աւարտելով Մուրատ-Ռափայէլեան վարժարանը` մտած է Միլանոյի բժշկական համալսարանը եւ վկայուած` իբրեւ բժիշկ, յետոյ մասնագիտացած ատամնաբուժութեան մէջ:
Ասպարէս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղեմի աշխատակիցը եղած է «Յառաջ»-ի, ուր հրատարակուած են գրական իր առաջին փորձերը: 1949-1956 լոյս ընծայած է կարգ մը հատորներ`
- «Հանդիպումներ մուսային հետ»,
- «Ազոլոյէն Վենետիկ»,
- «Զէնքի տակ»,
- «Ալպեան ռազմիկներու հետ» եւ այլն:
Եղած է Իտալահայ մշակութային միութեան Նախագահը[2]։