Արամայիս Արապեան

Արամայիս Արապեան
Ծնած է 25 Հոկտեմբեր 1910(1910-10-25)
Ծննդավայր Նիքոմետիա, Եալովա, Թուրքիա
Մահացած է 14 Փետրուար 1969(1969-02-14) (58 տարեկանին)
Մահուան վայր Միլանօ, Իտալիա
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
 Իտալիա
Ուսումնավայր Մուրատ-Ռափայէլեան Վարժարան
Միլանի համալսարան?
Մասնագիտութիւն գրագէտ, հասարակական գործիչ, բանաստեղծ

Արամայիս Արապեան (25 Հոկտեմբեր 1910(1910-10-25), Նիքոմետիա, Եալովա, Թուրքիա - 14 Փետրուար 1969(1969-02-14), Միլանօ, Իտալիա), հայ գրող, հասարակական-մշակութային գործիչ

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած էր Կէյվէյի Միջագիւղը, 1910-ին: Մեծ եղեռնին տարագրուած` նախնական կրթութիւնը ստացած էր Պոլսոյ եւ Քորֆուի որբանոցներուն մէջ: 1923-ին անցած է Վենետիկ, ուր 1929-ին աւարտելով Մուրատ-Ռափայէլեան վարժարանը` մտած է Միլանոյի բժշկական համալսարանը եւ վկայուած` իբրեւ բժիշկ, յետոյ մասնագիտացած ատամնաբուժութեան մէջ:

Ասպարէս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վաղեմի աշխատակիցը եղած է «Յառաջ»-ի, ուր հրատարակուած են գրական իր առաջին փորձերը: 1949-1956 լոյս ընծայած է կարգ մը հատորներ`

  • «Հանդիպումներ մուսային հետ»,
  • «Ազոլոյէն Վենետիկ»,
  • «Զէնքի տակ»,
  • «Ալպեան ռազմիկներու հետ» եւ այլն:

Եղած է Իտալահայ մշակութային միութեան Նախագահը[1]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «50 Տարի Առաջ 15 Յունուար 1970)»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-01-15։ արտագրուած է՝ 2021-09-30