Աստղիկ (անձնանուն)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Աստղիկ (անձնանուն, արեւմտահայերէն)-էն)
| Աստղիկ | |
|---|---|
| Տեսակ | Իգական անուն և անձնանուն |
| Սեռ | Իգական |
| Նշանակութիւն | Աստղ |
| Ծագում | |
| Ծագման լեզու | Հայերէն |
| Գիր | Հայերէնի Այբուբեն |
| Անուան այլ ձեւեր | |
| Փաղաքշական ձեւեր | Ասղիկ, Աստղ, Աստօ |
| Կապուած յօդուածներ | «Աստղիկ» սկսող էջեր |
Աստղիկ, հայկական իգական անուն։ Առաջացած է հայերէն աստղ բառէն։ Հայկ նահապետի աղջկայ անունը եւս Աստղիկ էր։ Թարգմանաբար հրեայ Պարքոփա ապստամբի անունն ալ գրուած է Աստղ։ Հին ժամանակներուն շրջանին չէ գործածուած որպէս իգական անուն, միայն եղած էր չաստուածուհիի անունը։ Որպէս սովորական իգական անուն առաջին անգամ գործածուած է 15-րդ դարուն։ Փաղաքշական ձեւերն են Ասղիկ, Աստղ, Աստօ։[1]