Աստղիկ Սիրանոսեան
| Աստղիկ Սիրանոսեան | |
|---|---|
| Ծնած է | 19 Դեկտեմբեր 1988 (37 տարեկան) |
| Ծննդավայր | Լիոն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Լիոնի երժաժշտանոց, Conservatoire national supérieur de musique et de danse de Lyon?, Basel Academy of Music FHNW? և Schola Cantorum Basiliensis? |
| Մասնագիտութիւն | թաւջութակահար |
| Կայքէջ | astrigsiranossian.com(ֆր.)(անգլերէն) |
Աստղիկ Սիրանոսեան (ֆրանսերէն՝ Astrig Siranossian, 19 Դեկտեմբեր 1988, Լիոն), ֆրանսահայ թաւ ջութակահարուհի։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լիոն։ ընտանիքի մը յարկին տակ ծնած Աստղիկ Սիրանոսեան արագօրէն հաստատուեցաւ իբրեւ իր սերունդի ամենայատկանշական ներկայացուցիչներէն մէկը։
Հեղինակաւոր միջազգային մրցոյթներու դափնեկիր՝ ան ելոյթ ունեցած է աշխարհի ամենահռչակաւոր բեմերէն՝ Փարիզի Ֆիլհարմոնիէն մինչեւ Վիեննայի Մուզիքֆերայն եւ Նիւ Եորքի Քարնեկի Հոլ՝ համագործակցելով անուանի խմբավարներու եւ նուագախումբերու հետ, միեւնոյն ատեն հետապնդելով սենեկային երաժշտութեան աշխուժ գործունէութիւն մը, որ կ’ընդգրկէ դասականէն մինչեւ ժամանակակից երգացանկ։
Քննադատներու կողմէ բարձր գնահատուած իր ձայնագրութիւնները կ’ընդգծեն արուեստագիտուհի մը, որ կը համադրէ վարպետութիւն, զգայնութիւն եւ մեկնաբանութեան խորութիւն[1]։
Պարգեւներ եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աստղիկ բազմաթիւ միջազգային մրցոյթներու դափնեկիր է։
- 1998 Royaume de la Musique-ի Առաջին Մրցանակ
- 2012 Անթոնիօ Եանիկրոյի (Antonio Janigro) անուան երաժշտական մրցոյթի յաղթող
- 2013 Banque Populaire հիմնադրամի մրցոյթի յաղթող
- 2013 Առաջին մրցանակ եւ յատուկ մրցանակներ Ք. Փենտերեցքիի (K. Penderecki) անուան մրցոյթին
- 2014 Kiefer Hablitzel մրցանակ
- 2016 Musica մրցանակ
- 2017 «Coup de cœur»՝ պելճիքական պատկերասփիւռի կողմէ[2]
- 25 Սեպտեմբեր 2025-ին, Փարիզի Երաժշտական բարձրագոյն վարժարանին մէջ տեղի ունեցած հանդիսաւոր արարողութեան մը ընթացքին՝ ֆրանսահայ թաւ ջութակահարուհի Աստղիկ Սիրանոսեան ստացած է Ազգային արժանեաց պատուոյ շքանշանի ասպետի կոչում, որ Ֆրանսայի ամէնաբարձր պարգեւներէն է։ Ան արժանի նկատուած է՝ իր արուեստի նուաճումներուն եւ քաղաքացիական նուիրումին համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Թաւջութակահարուհի Աստղիկ Սիրանոսեանին շնորհուած է Ազգային արժանեաց պատուոյ շքանշանի ասպետի կոչում»։ www.agos.com.tr։ արտագրուած է՝ 2026-01-21
- ↑ (անգլերեն) Astrig Siranossian, 2025-12-23, https://en.wikipedia.org/w/index.php?title=Astrig_Siranossian&oldid=1329134982, վերցված է 2026-02-04