Աստղիկ Գէորգեան
Աստղիկ Գէորգեան | |
|---|---|
| Ծնած է | 24 Հոկտեմբեր 1932 (93 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մասնագիտութիւն | գրագէտ և լրագրող |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Աշխատավայր | «Սովետական Հայաստան» և Հայաստանի ժուռնալիստների միություն? |
Աստղիկ Արսենի Գէորգեան (24 Հոկտեմբեր 1932, Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ գրող, լրագրող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աստղիկ Գէորգեանը ծնած է 1932 թուականին Երեւան։ Ուսանած է Երեւանի թիւ 28 միջնակարգ դպրոցը, 1951-1956 թուականներուն՝ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։
1953-1956 թուականներուն եղած է Սուրէն Սպանդարեանի անուան դպրոցի աւագ ջոկատավար։
1956-1970 թուականներուն աշխատած է «Սովետական Հայաստան» թերթին մէջ, նիւթեր տպագրած է «Հայրենիքի ձայն», «Աւանգարդ», «Գրական թերթ», «Երեկոյեան Երեւան», «Իրաւունք» եւ այլ թերթերու մէջ։
1970-1977 թուականներուն եղած է ՀԽՍՀ Ժուռնալիստներու միութեան պատասխանատու քարտուղարի տեղակալ, 1977-1992 թուականներուն՝ քարտուղար։
1992-2017 թուականներուն եղած է Հայաստանի Ժուռնալիստներու միութեան նախագահը[1], 2008 թուականէն ՀՀ Հանրային խորհուրդի անդամ է։
1991 թուականէն ժուռնալիստական միութիւններու միջազգային կոնֆետերացիայի խորհուրդի (Մոսկուա), 1995 թուականէն՝ Երեւանի մամուլի ակումբի խորհուրդի եւ վարչութեան անդամ[2][3][4]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի քաղաքապետարանի ոսկի մետալ, 2012
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ժուռնալիստների միությունն ապաքաղաքական, ապակուսակցական, մաքուր կազմակերպություն է. Աստղիկ Գևորգյան»։ www.panorama.am։ արտագրուած է՝ 2016 թ․ հոկտեմբերի 24
- ↑ «Zarkfoundation.com - Աստղիկ Գևորգյան»
- ↑ «Աստղիկ Գեւորգյան»։ www.northern.am։ արտագրուած է՝ 2016 թ․ հոկտեմբերի 24
- ↑ ««Սփյուռքի խմբագիրներն ու լրագրողներն ուրախությամբ են արձագանքում համաժողովների հրավերներին».Աստղիկ Գևորգյան»։ Hayern Aysor։ 2016 թ․ հոկտեմբերի 18։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ հոկտեմբերի 21-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ հոկտեմբերի 24
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |