Jump to content

Ասմահան

Ասմահան
արաբերէն՝ أسمهان
Ծննդեան անուն մասրի՝ آمال فهد فرحان إسماعيل الأطرش
Ծնած է 25 Նոյեմբեր 1912(1912-11-25)[1]
Ծննդավայր Սուրիա
Մահացած է 14 Յուլիս 1944(1944-07-14) (31 տարեկանին)
Մահուան վայր Ras El Bar, Եգիպտոսի թագավորություն[2]
Քաղաքացիութիւն  Եգիպտոսի թագավորություն
Կրօնք դրուզականություն?
Տեսակ Եգիպտական երաժշտություն?
Մասնագիտութիւն դերասանուհի, ժապաւէն արտադրող, երգչուհի և ժապաւէններու երաժշտութիւններու հեղինակ
Ամուսին Hassan al-Atrash?[3], Ahmed Badrakhan?[3], Ahmed Salem?[3] և Fayed Mohamed Fayed?
Ծնողներ հայր՝ Fahad Al-Atrash?, մայր՝ Alia al-Mundhir?

Ասմահան (արաբերէն՝ أسمهان, իսկական անունը՝ Ամալ Աթրաշ, 25 Նոյեմբեր 1912(1912-11-25)[1], Սուրիա - 14 Յուլիս 1944(1944-07-14), Ras El Bar, Եգիպտոսի թագավորություն[2]), սուրիացի-լիբանանցի դերասանուհի եւ երգչուհի[4]։

Երեք տարեկանին Սուրիայէն Եգիպտոս գաղթած ըլլալով՝ իր ընտանիքը ծանօթ էր յօրինող Տաւուտ Հոսնիին, եւ ան երգած է Մոհամմետ Էլ Քասապճիի ու Զաքարիա Ահմատի յօրինումները[5][6]։ Ան երգած է նաեւ Մոհամմետ Ապտել Վահապի եւ իր եղբօր՝ Ֆարիտ ալ-Աթրաշի յօրինումները, որ այն ատեն ինքնին ծագող աստղ երաժիշտ մըն էր։ Իր ձայնը արաբական երաժշտական աշխարհի այն սակաւաթիւ իգական ձայներէն մէկն էր, որ լուրջ մրցակցութիւն ստեղծեց Ումմ Քուլսումի ձայնին դէմ, որ կը նկատուի 20-րդ դարու արաբական աշխարհի ամենանշանաւոր երգչուհիներէն մէկը։

Ինքնաշարժի արկածով իր առեղծուածային մահը ցնցեց հանրութիւնը։ Լրագրողները բամբասանքներ տարածեցին իր փոթորկոտ անձնական կեանքին եւ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին լրտեսական ենթադրեալ դերակատարութեան մասին։

Երաժշտական Տեպիւտ (Առաջին Ելոյթ)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամալի երաժշտական տաղանդը յայտնաբերուեցաւ կանուխ տարիքէն։ Օր մը, երբ իր եղբայրը՝ Ֆարիտ, իրենց տան մէջ հիւրընկալեց Եգիպտոսի ամենանշանաւոր յօրինողներէն Տավուտ Հոսնին, վերջինս պատահաբար լսեց անոր երգելը իր սենեակին մէջ եւ պնդեց անմիջապէս տեսնել զինք։ Ապա խնդրեց, որ ան դարձեալ երգէ։ Հոսնի խորապէս տպաւորուեցաւ կատարումէն եւ առաջարկեց անոր «Ասմահան» բեմական անունը։ Ամալ սկսաւ գործածել այդ անունը։

Ասմահանի հռչակը արագօրէն տարածուեցաւ. ան դեռ տասնչորս (կամ տասնեօթ, քանի որ իր ծննդեան թուականը վիճելի է) տարեկան ալ չէր, երբ հանրութեան ներկայացուեցաւ Գահիրէի հռչակաւոր Օփերային Տան մէջ[7][8] տրուած համերգի մը ընթացքին։ Ան երգեց եւ ձայնագրեց Ֆարիտ Ղոսնի, Տավուտ Հոսնիի, Մոհամմետ Էլ Քասապճիի եւ Զաքարիա Ահմատի յօրինած երգերը։ Տասնչորս տարեկանին, եգիպտական ձայնագրութեան ընկերութիւն մը հրաւիրեց Ասմահանը՝ պատրաստելու իր առաջին ալպոմը, որ կը ներառէր իր առաջին երգը՝ Ֆարիտ Ղոսնի հեղինակած «Եա Նար Ֆուատի»ն («Ով իմ սրտիս կրակը»)։

Բազմաթիւ ուսուցիչներ զարգացուցին անոր ձայնային եւ երաժշտական ուսումը։ Հոսնի յօժարակամ ստանձնեց Ասմահանին ուտ նուագել սորվեցնելու գործը, իսկ Քասապճի տարիներ ետք կը նշէր անոր նօթաները յանկարծակի կարդալու (sight reading) եւ երաժշտականութեան հասուն մակարդակին մասին, երբ ան կը կատարէր իր գործերը։ Այնուամենայնիւ, եղբայրները կ'ուզէին, որ ան ամուսնանար եւ Սուրիա վերադառնար։ Իր զարմիկը՝ Հասան ալ-Աթրաշ, ճամբորդեց Եգիպտոս՝ հետը բերելով ուրիշ զարմիկ մը, որ հետաքրքրուած էր Ասմահանով. սակայն Հասան, որ արդէն հինգ անգամ ամուսնացած էր, տեսնելով Ասմահանը՝ ինք սկսաւ հետապնդել զինք եւ Ասմահան առնուազն չորս տարիով վերադարձաւ Սուրիա՝ ընդհատելով իր երաժշտական ասպարէզը[9]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 https://www.google.com/doodles/asmahans-103rd-birthday
  2. 1 2 بعد 75 عاما على رحيل الأميرة الحسناء.. من قتل أسمهان؟.. عرافة أخبرتها بتفاصيل حادث موتها.. وشقيقها سأل ابنتها يوم مصرعها: ماذا تفعلين لو ماتت أمك؟.. هل راحت ضحية صراع الحلفاء والمحور أم قتلتها غيرة الملكة نازلىYoum7, 2019.
  3. 1 2 3 من هي أسمهان - Asmahan؟مجلة أراجيك.
  4. Images of Enchantment: Visual and Performing Arts of the Middle East (անգլերէն)։ American Univ in Cairo Press։ ISBN 978-977-424-467-4
  5. "Lebanese Army Journal, Issue Number 241, July 2005". Archived from the original on 2013-11-11. Retrieved 5 August 2016.
  6. al-Atrash, Majid (2005), Asmahan: Amirat at-tarab was-saif wan-nada (Asmahan: The princess of music, war and grace) al-'Adyat magazine, p.75–77, in Arabic
  7. Lua error in package.lua at line 80: module 'Module:Footnotes/anchor_id_list' not found.
  8. "University of Texas Press". Retrieved 5 August 2016.
  9. Sultan, Ahmed Abu (2020-11-10). "She's the Lost Jewel of Syria". Arab America. Retrieved 2026-03-06.