Jump to content

Առիւծի Արձանիկ (Ք.Ա. 14-13-րդ Դարեր, Դուին)

Առիւծի արձանիկ
բարձրութիւն 27 սանտիմետր
լայնութիւն 12,5 սանտիմետր
կայք

Առիւծի արձանիկ, Ք.Ա. 14-13-րդ դարերուն Դուինի մէջ յայտնաբերուած արձանիկ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2982-1 համարի ներքոյ։

Հարթակի վրայ կանգնած Ք.Ա. 14-13-րդ դարերուն գտնուած առիւծի սնամէջ քանդակ է։ Վերջինիս գլուխը խոշոր է՝ պսակուած թաւ բաշով, ականջները փոքր են, ցցուած։ Աչքերը խոշոր, դուրս պրծած, կեդրոնը՝ խորը փոսորակով նշուած են ակնախոռոչները։ Քթանցնքները ունին կլոր անցքերու ձեւ։ Երախը՝ ատամնաշարով, բաց է։ Վերին ծնօտին թոյլ ռելիեֆով ընդգծուած է մորթին։ Իրանը կլոր է, սնամէջ՝ զարդարուած երկշար եռանկիւնի ծակոտիներով, ոտքերը մեկնած են առաջ։ Պոչը երկար է՝ ծայրը գալաւած։ Կենդանիի կերպարը դրուած է խարսաձեւ հիմքով պատուանդանի վրայ[1][2]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  2. «Առյուծի արձանիկ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 2 Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM