Առիւծի Արձանիկ (Ք.Ա.17-16-րդ Դարեր, Օշական)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 27 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 12 սանտիմետր |
Առիւծի արձանիկ, Ք.Աև 14-13-րդ դարերուն Օշականի մէջ յայտնաբերուած արձանիկ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ[1] 3079-1 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարձր պատուանդանի վրայ՝ քառանկիւնաձեւ հարթակին կանգնած առիւծի սնամէջ կերպար է։ Կենադանին փոքրամարմին է՝ խոշորագլուխ։ Ականջները կարճ են, աչքերը նշուած են կլոր, խորը փոսորակներով։ Դունչը հաստ է, ընդգծուած են քիթը, լայն բացուած երախը, ժանիքները։ Իրանի կողային մասերուն կան մէկանաձեւ բացուածքներ։ Գաւակը կլորաւուն է, պոչը՝ երկար, ծայրը վեր կեռուած է։ Կենդանիի առջեւի ոտքերը ուղիղ են, երկար, ետեւինները՝ կքած։ Ոտնաթաթերը՝ ընդգծուած մատներով, ձուլուած են հարթակին։ Պատուանադանը խարսխաձեւ հիմքով գալարազարդ սիւն է[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Առյուծի արձանիկ, Օշական[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

