Առաքել Գրիչ
Արտաքին տեսք
Առաքել Գրիչ | |
|---|---|
| Ծնած է | անյայտ |
| Մահացած է | անյայտ |
| Մասնագիտութիւն | գրիչ |
| Ազգութիւն | Հայ[1] |
Առաքել Գրիչ (ծննդեան եւ մահուան թուականները անյայտ են), ԺԵ․ դարու հայ գրիչ։
Երզնկայի Աւագ վանքի համալսարանի սան եղած է։ Ընդօրինակած է երաժշտական խազգիրքեր, շարակնոցներ եւ գանձարաններ։ Անոնցմէ յայտնի է 10 ձեռագիր՝ 7 շարակնոց, միւսները՝ գանձարան եւ մաշտոց։ Վերջինս կը գտնուի Երեւանի Մեսրոպ Մաշտոցի Անուան Մատենադարանը (ձեռ. № 9671), միւսները՝ Երուսաղէմ եւ Վենետիկ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.